Ես թույլ էի տալիս իմ տղային` հագներ իր սիրելի հերոսներով վարտիքներ: Հետո ասում էի` տես, քո սիրելին է, մի թրջի նրան: Դա միանգամից արդյունք տվեց:
Իմ տղան զուգարանին լիարժեքորեն սովորեց 3 տարեկանում: Ես փորձել էի ամեն բան ու հարցրել բոլորին: Վերջապես մի օր խանութում նա խնդրեց բռնցքամարտկի ձեռնոց, եւ ես ասացի, որ կգնեմ միայն այն դեպքում, եթե նա օգտվի զուգարանից: Արդյունքը հիանալի եղավ: Այդ օրվանից նա այլեւս տակը չի անում:
Ես թույլ էի տալիս իմ դստերը հագնել ներքնաշոր, բայց ցելոֆանե տաբատ էի հագցնում` տհաճ իրավիճակներից խուսափելու համար: Սկզբնական շրջանում նա թրջում էր տակը, ու, թվում էր, չէր զգում: Բայց շատ արագ սովորեց:
Իմ աղջիկը տառապեցրեց ինձ ամիսներ շարունակ` մի օր օգտագործելով գիշերանոթը, մի օր պահանջելով տակդիր: Ի վերջո, ես նրան ասացի, որ տակդիրները վերջացել են, ու ես այլեւս նորը չեմ գնելու: Երբ օգտագործում էինք վերջին մի քանի հատը, ես եւս մեկ անգամ շեշտեցի, որ դրանք վերջացան ու այլեւս նորը չեն լինելու: Եվ այդպես մենք անցում կատարեցինք հատուկ վարտիքների ու գիշերային ներքնաշորերի: Առաջին շաբաթում մի քանի բացթողում եղավ, բայց հետո` ոչ:
Զգեստ հագցրեք
Այս հնարքը կգործի աղջիկների դեպքում: Ես նրան զգեստ էի հագցնում, որ հեշտ լիներ գիշերանոթից օգտվելը: Այդպես նա անգամ խաղի ժամանակ էր կարողանում նստել գիշերանոթին:
Թողեք հանգիստ
Մեր աղջիկը 2,5 տարեկան էր, երբ մենք վերջնականապես սովորեցինք օգտվել գիշերանոթից: Նա ուզում էր վարտիք հագնել, բայց չնստել գիշերանոթին: Մենք փորձել էինք ամեն բան, ինչ գրված է գրքերում: Վերջապես մի օր ասացինք` գնա ու ինչ ուզում ես, արա: 2 օր անց նա ինքնուրույն սկսեց օգտվել գիշերանոթից:
Այս թեմայով կարդացեք նաև`
Ինչպես փոքրիկին կտրել տակդիրից. սեփական հաջողված մեթոդներով կիսվում են մայրիկները – մաս 1
Ինչպես փոքրիկին կտրել տակդիրից. սեփական հաջողված մեթոդներով կիսվում են մայրիկները – մաս 2
Ինչպես փոքրիկին կտրել տակդիրից. սեփական հաջողված մեթոդներով կիսվում են մայրիկները – մաս 3
Ինչպես փոքրիկին կտրել տակդիրից. սեփական հաջողված մեթոդներով կիսվում են մայրիկները – մաս 4
Աղբյուրը` babycenter.com