Պետք չէ սպասել մինչ երեխայի խոսելը` նրա խոսքի զարգացմամբ զբաղվելու համար: Դեռ վաղ հասակից կարելի է տարբեր մեթոդներ կիրառել` երեխայի խոսքը զարգացնելու համար:
Ներկայացվող խաղերը կարող եք խաղալ արդեն մեկ տարեկան երեխայի հետ, որն, ամենայն հավանականությամբ, արդեն մի քանի բառեր կարողանում է արտասանել:
Կրկնիր իմ հետևից
Անվանումից պարզ է դառնում, որ խաղի իմաստն այն է, որ երեխան կրկնի բառերը, վանկերը մայրիկի հետևից: Այս գործընթացն ինքնին հոգնեցնող է և կարող է շուտ ձանձրացնել մանկիկին: Նման վիճակից խուսափելու համար ամեն դասի համար ընտրեք փոքրիկին ծանոթ որևէ վանկ ու այդ վանկով կազմվող մի քանի բառեր, որոնք երեխային ծանոթ են: Ցանկալի է, որ դրանք լինեն իր խաղալիքների կամ ծանոթ իրերի անունները: Փոքրիկի համար ավելի հետաքրքիր կլինի, որ փորձի արտաբերել իր սիրելի խաղալիքների անունները:
Հանրագիտարան
Այս խաղը հիմնված է տեսողական ընկալման վրա: Ընտրեք մի քանի հստակ, վառ գունավորմամբ նկարներ, որտեղ պատկերված են կենդանիներ, թռչուններ, բույսեր և այլն: Կարևորը, որ դրանց վանկերում լինեն փոքրիկի կողմից յուրացվածները: Երբ ամեն ինչ պատրաստ լինի, երեխային նստեցրեք ձեր դիմաց և սկսեք պարապմունքը: Մատով ցույց տվեք նկարը և արտաբերեք անվանումը: Այնպես նստեք, որ երեխան հստակ տեսնի ձեր դեմքը և հատկապես շրթունքները: Կարելի է անգամ փոքրիկի ուշադրությունը ձեր շրթունքների վրա գրավել` մատով ցույց տալով կզակը:
Խոսող խաղալիքներ
Այս խաղի պարագայում կարևոր է, որ խաղալիքը չլինի երաժշտական: Դրանք կարող են, օրինակ, տարբեր կենդանիների ձայներ հանել: Դրանից հետո ինքներդ էլ կրկնօրինակեք ձայնը, որ փոքրիկն ավելի հեշտ սովորի` կրկնօրինակելով մայրիկին: Իսկ հետագայում, երբ երեխան կուզենա խաղալ տվյալ խաղալիքով, պետք է դրա անունը տա, տվյալ պարագայում` արտաբերի խաղալիքի արձակած ձայնը:
Նյութն ըստ vse-pro-dety.ru կայքի