Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ
8. Փոքրիկները սիրում են շերեփի մեջ լցնել հատիկավորները, տեղափոխել մեկ այլ տարայի մեջ կամ պարզապես թափել: Տվեք նրան այդ հնարավորությունը:
9. Տվեք նրան գունավոր հատիկներով համրիչներ: Փոքրիկները սիրում են մատներով ցույց տալ գույները:
10. Թուղթը ճմռթելը, ըստ էության, ամենափոքրիկների ձեռքերի մկաններն աշխատացնող լավագույն զբաղմունքն է: Այն զարգացնում է ձեռքի ուժը, կատարելագործում բռունցքը:
11. Բարակ ու գունավոր մետաղալարով աշխատանքը (նախատեսված հատուկ փոքրիկների համար) զարգացնում է բռունցքը, աչք-ձեռք կոորդինացիան:
12. Տվեք փոքրիկին տարբեր չափսերի ձողիկներ (հյութ խմելու), որոնցով նա կխաղա` մեկը մյուսի մեջ մտցնելով:
13. Փորել, լցնել, դատարկել, հավաքել, թափել` սրանք գործողություններ են, որոնք զարգացնում են մոտորիկան:
14. Լավագույն միջոց է նաեւ թելի վրա հուլունքներ հավաքելը:
Սիրելի մայրիկներ, այս վարժանքների ժամանակ անպայման հետեւեք փոքրիկին: Քանի որ գործ ունենք մանր մասնիկների հետ, չի բացառվում, որ փոքրիկն այն տանի բերանը:
Հաճելի եւ արդյունավետ ժամանց



