Փոքրիկի սխալ վարքը ոչ միշտ է կանխամտածված: Երբեմն նրանք պարզապես չեն հասկանում, որ անքաղաքավարի են միջամտել, ընդհատել ուրիշի խոսքը, փորել քիթը կամ բարձրաձայն նկատել, որ առջեւից քայլող կինն ունի մեծ հետույք:
Ծնողներն էլ, օրվա թոհուբոհում ժամանակ չունենալով, չեն հասցնում ուշադրություն դարձնել էթիկետետի վրա:
Եթե փոքրիկին սովորեցնեք շփման հետեւյալ սկզբունքները, կմեծացնեք քաղաքավարի, բարեհամբույր եւ սիրված երեխա.
- Որեւէ բան պահանջելիս ասա «խնդրում եմ»
- Որեւէ բան ստանալիս ասա «շնորհակալ եմ»
- Մի ընդհատիր մեծահասակներին, եթե, իհարկե, չկա հույժ անհրաժեշտություն: Նրանք կնկատեն եւ կարձագանքեն քեզ, հենց դադարեն զրույցը:
- Եթե ուզում ես որեւէ մեկի ուշադրությունը հրավիրել, լավագույն սկիզբը «ներեցեք»-ն է, որով կկարողանաս մասնակցել խոսակցությանը:
- Եթե կասկածում ես` արժե տվյալ բանն անել, թե ոչ, պարզապես թույլտվություն խնդրիր: Դա քեզ կազատի նաեւ մեղքի զգացումից:
- Աշխարհին պետք չեն քո «չեմ սիրում»-ները: Բացասական կարծիքն արտահայտիր միայն մտերիմ ընկերների շրջանակում եւ մեծերի ականջից հեռու:
- Մի մեկնաբանիր մարդկանց ֆիզիկական տվյալները, եթե, իհարկե, դա հաճոյախոսություն չէ, որը մշտապես խրախուսվում է:
- Եթե քեզ հարցնում են` «ինչպես ես», պատասխանիր եւ նույնը հարցրու դիմացինիդ:
- Ընկերոջդ տանը լավ ժամանակ անցկացնելուց հետո, հիշիր, որ պետք է ասես շնորհակալություն նրան ու ծնողներին լավ ժամանակ անցկացնելու համար:
- Թակիր փակ դռները եւ սպասիր արձագանքի, հետո միայն մտիր:
- Զանգահարելիս նախ` ներկայացիր, հետո միայն խնդրիր, որ խոսափողը փոխանցեն:
Շարունակելի