Չեզոքացրեք գայթակղությունը
Դուք հասկացել եք, որ ձեր փոքրիկն ուզում է բացահայտել եւ ուսումնասիրել աշխարհը:
Մանկիկներն ի ծնե հետաքրքրասերներ են, հետեւաբար ավելի խելամիտ կլինի չեզոքացնել գայթակղությունը, երբ հնարավոր է: Խոսքը հեռուստացույցի, հեռախոսների եւ վիդեո սարքավորումների մասին է, որոնք արժե հեռու պահել երեխայից: Ինչպես նաեւ փոքրիկի ձեռքի տակից վերցրեք զարդերը, կոճակներն ու մանր իրերը, որոնք երեխաները կարող են դնել բերանն ու կուլ տալ: Երեխաներից հեռու պահեք նաեւ մաքրության միջոցներն ու դեղերը:
Փորձեք շեղել
Եթե ձեր շարժուն փոքրիկը հայացքն ուղղում է անթույլատրելի եւ վտանգավոր խաղերին, հանգիստ ասեք` ոչ, կամ երեխային հեռացրեք այդ վայրից: Կա մեկ այլ տարբերակ` շեղեք մեկ այլ զբաղմունք առաջարկելով: Կարեւորն այն է, որ չապտակեք, չհրեք կամ չհարվածեք: Այս տարիքում երեխաները չեն կարողանում գտնել իրենց վարքի ու ֆիզիկական պատժի միջեւ կապը: Միակ բանը, որ ձեր փոքրիկը կքաղի այդ ապտակից, այն է, որ բարկության պահին կարելի է ծեծել մեկին: Ամերիկայի մանկաբույժների ակադեմիան հորդորում է երեխաներին ծեծելու փոխարեն պարզապես արգելել:
Գործի դրեք «դադարը»
Եթե ուզում եք ավելի խիստ լինել ձեր փոքրիկի հետ, կարող եք գործի դնել դադարը: 2-3 տարեկան փոքրիկին, որը, օրինակ, թափում է իրերը, ծեծում է ու հարվածում, պետք է բացատրել, թե ինչու է անընդունելի նման պահվածքը եւ պատժել, ասենք, մի քանի րոպեով խոհանոցի աթոռին նստեցնելով կամ անկյունում կանգնեցնելով` այդպես կտրելով խաղից: Որպես ընդհանուր կանոն` հիշեք` մեկ տարեկանում 1 րոպեանոց դադարը ամենագործունն է: Կարճ դադարներն ավելի արդյունավետ են, քան երկարները, քանի որ երկարատեւ պատժի դեպքում փոքրիկը կարող է չսպասել ձեր թույլտվությանը եւ խախտել դադարի հրահանգն ու այդպիսով ջուրը գցել ձեր ջանքերը:
Նյութի առաջին մասը կարդացեք ԱՅՍՏԵՂ
Շարունակելի
Աղբյուրը` http://kidshealth.org