Երբ ձեր փոքրիկը մեծանում ու սկսում է հասկանալ վարքի ու հետեւանքների կապը, սկսեք երեխային վարժեցնել ձեր ընտանիքի կարգուկանոնին:
Բացատրեք
Բացատրեք փոքրիկին, թե ինչ եք ակնկալում իրենից նախքան կոնկրետ վատ պահվածքի համար պատժելը: Օրինակ, երբ առաջին անգամ ձեր փոքրիկը վերցնում է գունավոր մատիտները` հյուրասենյակի պատը ներկելու համար, բացատրեք նրան, թե ինչու է դա անթույլատրելի, եւ ինչ կհաջորդի նրա սխալ արարքին ( օրինակ` ստիպված կլինի ձեզ հետ մաքրել պատը կամ կզրկվի մատիտներից մինչեւ օրվա վերջ): Եթե փոքրիկը մի քանի օր պատը դարձյալ ներկում է, սկզբում հիշեցրեք, որ մատիտը թղթի համար է եւ հետո միայն, որ կպատժվի:
Եղեք հետեւողական
Հետեւողականությունը արդյունավետ կարգապահության բանալին է: Ծնողները պետք է կարողանան սահմանել կանոնները եւ հետեւել դրանց:Որքան շուտ ծնողները սահմանեն կանոնը, որ «ես արդեն տեղեկացրել եմ քեզ տան կանոննների մասին, եւ քեզնից էլ ակնկալում եմ, որ պետք է ընդունես հետեւանքները», այնքան լավ` բոլորի համար: Թեեւ երբեմն ավելի հեշտ է ընթացիկ վատ պահվածքը պարզապես անտեսել: Մինչդեռ մի անտեսումը կարող է վատ նախադեպ լինել եւ 10 նոր կարգազանցության բերել:
Խրախուսեք
Երեխային վատ պահվածքի ու հնարավոր պատժի մասին տեղեկացնելուն զուգահեռ մի մոռացեք խրախուսել լավ պահվածքը: Մի թերագնահատեք ձեր գովեստի դրական արդյունքը: Կարգապահությունը ոչ միայն պատիժ է ենթադրում, այլեւ խրախուսանք ու գովեստ: Օրինակ, «ես հպարտանում եմ քեզնով, քանի որ հավաքել ես խաղալիքներդ» արտահայտությունը կարող է ավելի արդյունավետ ազդեցություն թողնել, քան հակառակ պահվածքի դեպքում` պատիժը: Եվ փորձեք օրիգինալ լինել գովեստ շռայլելիս, պետք չէ ասել միայն` «ապրես»:
Շարունակելի
Այս թեմայով կարդացեք նաև
Ինչպես դաստիարակել երեխային. քայլեր, որ կօգնեն խճճված ծնողներին- մաս 1
Ինչպես դաստիարակել երեխային. քայլեր, որ կօգնեն խճճված ծնողներին- մաս 2
Աղբյուրը` http://kidshealth.org