Կան արդյոք ծնողներ, որոնք իրենց փոքրիկների նկատմամբ անսահման սիրո հետ մեկտեղ երբեւեէ բարկության ու ջղայնության պոռթկում չեն ունեցել:
Մեր սիրելի մանկիկները ստուգում են մեր նյարդերը, քանի որ միաժամանակ ստուգում են այն ամենը, ինչ շրջապատում է նրանց: Ամեն օր կամաց-կամաց նրանք հմտանում են նոր կարողությունների մեջ, կատարում են նոր սխրանքներ եւ միաժամանակ թե բարկանում եւ թե տպավորվում են այդ հմտությունները գործադրելիս: Երբեմն շատ բարդ է մանկիկին կառավարելը, բայց դա հնարավոր է: Եվ կանոնների սահմանումը, երբ փոքրիկը սովորում է` ինչն է ընդունելի, ինչը` ոչ, կօգնի կանխել այդ դժվարին ճանապարհին հանդիպող ավելի մեծ խնդիրները:
Ահա մի քանի տարբերակ, թե ինչպես կարող եք ձեր փոքրիկին դնել ճիշտ ուղղու վրա.
Եղեք հետևողական
Երբ բանը հասնում է կարգապահությանը, կարեւոր է հետեւողականությունը: Այն ծնողները, որոնք չեն հետեւում իրենց իսկ սահմանած կանոնների կատարմանը, չեն կարող ունենալ կարգապահ երեխաներ: Օրինակ` երբ դու ասում ես քո փոքրիկին, որ խաղի դադարը վատ պահվածքի հետեւանք է, հետեւողական եղեք, որ դադարը չխախտվի: Արգելեք կամ զգուշացրեք միայն այն, ինչը հնարավոր է արգելել: Դատարկ սպառնալիքը կվնասի ձեր հեղինակությանը փոքրիկի մոտ: Եվ մի մոռացեք, որ փոքրիկները սովորում են մեծերից` հատկապես իրենց ծնողներից: Հետեւաբար համոզված եղեք, որ ձեր սեփական պահվածքը օրինակելի է: Երբ ասում եք ձեր փոքրիկին` հավաքի խաղալիքները, պետք է` համոզված լինեք, որ ձեր իրերը թափթփված չեն ամենուր, այլապես ձեր խոսքը չի ունենա ցանկալի ազդեցությունը:
Շարունակելի
Աղբյուրը` http://kidshealth.org



