Ատամները ամրացնելու համար հատկապես կարևոր են հետևյալ նյութերը` կալցիում և ֆոսֆոր (շատ են պարունակում կաթը և պանիրը), D վիտամին (արևի ճառագայթներով), C վիտամին (նարինջ և այլ ցիտրուսներ, թարմ լոլիկ, կաղամբ):
Այս նյութերի հետ մեկտեղ անհրաժեշտ են նաև A վիտամինն ու B խմբի որոշ վիտամիններ:
Ամեն ատամ բաղկացած է երկու մասից` ատամնապսակից, որ մենք տեսնում ենք բերանում , և ատամից, որի վրա ծնոտում հենվում է ատամը: Դրսից ատամը ծածկված է արծնով (էմալով), որը պաշտպանում է նրան արտաքին ազդեցություններից, և ծամելիս նրա վրա է ընկնում հիմնականը:
Առաջին ատամների էմալը դեռևս կատարյալ չէ, նրա ամրացման համար անհրաժեշտ են կալցիում և այլ հանքային նյութեր: Էմալը քիչ թե շատ ամրանում է 6-12 ամիս հետո: Հանքանյութեր կան թքի մեջ, որոնք նորմալ պայմաններում կուտակվում են ատամների մեջ: Էմալի մեջ պարունակվող կալցիումը և ֆոսֆատներն անընդհատ ենթարկվում են բերանի խոռոչում գտնվող մանրէների կենսագործունեության հետևանքով առաջացած թթուների ազդեցությունը: Այդ մանրէները թթու են արտադրում` մշակելով ածխաջրերը , օրինակ` շաքարը:
Երեխայի հիմնական ատամները , որոնք դուրս են գալիս 6 տարեկանից ոչ շուտ, սկսում են ձևավորվել ծնվելուց մի քանի ամիս հետո: Այդ տարիքում երեխան կաթի հետ ստանում է մեծ քանակությամբ ֆոսֆոր և կալցիում: Մեկ ամսականից սկսած երեխան պետք է ստանա C և D վիտամիններ:
Շարունակությունը կարդացեք հաջորդիվ: