Ինչ է հարկավոր
Կաթ - 1 բաժակ
Շաքարավազ կամ մեղր - 1 ճաշի գդալ
Դոնդող - 3 թեյի գդալ
Վանիլին
Ցանկության դեպքում` գունաներկ
Ինչպես պատրաստել
Կես բաժակ կաթը խառնել դոնդողի հետ: Հասցնել եռման աստիճանի` անընդհատ խառնելով, մինչև դոնդողն ամբողջությամբ լուծվի: Վերցնել կրակից և ավելացնել մնացած կաթը, շաքարավազը կամ մեղրը, վանիլինը, և եթե ցանկանում եք ստանալ որևէ գույն, ապա ավելացնել նաև կերակրի գունանյութ: Լավ խառնել, որպեսզի ստացվի համասեռ զանգված: Լցնել կաղապարների մեջ և սառեցնել 25 րոպե:
Կաթնային մարմելադը պատրաստ է:
Կարելի է դնել փակ տարայի մեջ և պահել սառնարանում մինչև 2 շաբաթ:
Բարի ախորժակ