Ինչ է հարկավոր
Հավ (ցանկալի է՝ տնական)
Սոխ
Գազար
Մակարոն
Թարմ կանաչի
Ինչպես պատրաստել
Հանել հավի կաշին ու ճարպը, դնել կաթսայի մեջ և եփել այնքան, մինչեւ ջուրը կեռա:
Առաջին արգանակը թափել, դարձյալ լցնել համապատասխան քանակությամբ ջուր և շարունակել եփել:
Եփելուց հետո հավը հանել ու մանրացնել:
Գազարը կտրատել ոչ մեծ խորանարդներով ու լցնել արգանակի մեջ, ապա ավելացնել մաքրած ու լվացած գլուխ սոխն ու մակարոնը, իսկ վերջում՝ մանր կտրատած կանաչին:
Ցանկալի է ընտրել այնպիսի մակարոն, որը զվարճալի կլինի փոքրիկի համար, օրինակ՝ կունենա ավտոմեքենաների տեսք:
Բարի ախորժակ