Ինչ է հարկավոր
Դդում – 100 գրամ
Խնձոր – 1 հատ
Կաթ – 50 մլ
Սպիտակաձավար – 2 թ.գ.
Շաքարավազ – 1 թ.գ.
Հավկիթ – 1 հատ
Սերուցքային կարագ
Ինչպես պատրաստել
Կեղեւից ու սերմերից մաքրված դդումը լվանալ, կտրատել փոքր մասերի եւ կաթի մեջ եփել այնքան, որ գրեթե խաշված լինի:
Նույն տարայի մեջ լցնել կտրատած խնձորը եւ շարունակել եփել: Հետո հարկավոր է ավելացնել սպիտակաձավարը ու ցածր կրակի վրա շարունակել եփել եւս 10 րոպե: Զանգվածը սառեցնել, ավելացնել շաքարավազը, հավկիթի դեղնուցի կեսը, խառնել, ապա ավելացնել նախապես հարած սպիտակուցը: Զանգվածը լցնել տարայի մեջ եւ դնել ջեռոց: Եփել 10-15 րոպե: Մատուցելուց առաջ հալեցրած կարագ լցնել վրան:
Բարի ախորժակ