Բաղադրատոմսն 8 բաժնի համար է:
Ինչ է հարկավոր
Գազար - 500 գ
Սոխ - 2 հատ
Նարինջ - 4 հատ
Կարագ - 2 ճաշի գդալ
Կաթի սերուցք - 100 մլ
Հավի արգանակ - 1 լ
Կոճապղպեղ - 5 գ
Կարրի - 1 թեյի գդալ
Սամիթ - ըստ ցանկության
Ինչպես պատրաստել
Նախապես պատրաստել հավի արգանակ: Կտրատել գազարը և սոխը, այնուհետև տապակել կարագի մեջ:
Բանջարեղենը լցնել տաք արգանակի մեջ և եփել 30 րոպե: Փափկած բանջարեղենը հարկավոր է հարել բլենդերով, մինչև ստացվի խյուսանման զանգված: Ավելացնել քերած կոճապղպեղը, կարրին, թարմ նարնջի հյութը, սերուցքը և հասցնել եռացման աստիճանի:
Պատրաստված ապուրին կարելի է ավելացնել կանաչի և մատուցել չորահացով:
Բարի ախորժակ