Ինչ է հարկավոր
Գազար - 2 հատ
Սպիտակաձավար - 2 թեյի գդալ
Կաթ - կես բաժակ
Շաքարավազ - 1 թեյի գդալ
Խնձոր - կես հատ
Ձու - կես հատ
Կաթնային արգանակ - 1 ճաշի գդալ
Ինչպես պատրաստել
Մի փոքր կաթի մեջ եփած քերած գազարին ավելացնել սպիտակաձավարը, խառնել և եփել նորից 10 րոպե:
Մաքրած ու քերիչով անցկացրած խնձորը խառնել գազարին, այնուհետև ավելացնել շաքարավազը, հում ձուն և խառնել: Գազարով և խնձորով զանգվածից պատրաստել կոտլետներ, դրանց վրա լցնել կաթնային արգանակը և տապակել ջեռոցում:
Բարի ախորժակ