Դեղձով շիլա
Մեր օրերում շատ փոքրիկներ ունեն ալերգիա կամ աղիքային խնդիր: Բժիշկները, որպես կանոն,
տարատեսակ դիետաներ են նշանակում, սահմանափակում են կերակրացանկը: Դա վերաբերում է
նաեւ շիլային: Եթե փոքրիկն ունի վերոնշյալ խնդիրներից որեւէ մեկը, բժիշկն արգելում է նաեւ կաթ
օգտագործել:
Ինչ է հարկավոր՝ առանց կաթի, բայց համեղ շիլա պատրաստելու համար
• Վարսակի թերթիկներ -4 ճ.գ
• Ջուր – 1 բաժակից փոքր-ինչ քիչ
• Մեղր – 1 թ. գ.(եթե փոքրիկն ալերգիա չունի)
• Սերուցքային կարագ – 1 թ.գ.
• Դեղձ – 1 հատ (ի դեպ, կարելի է փոքրիկին հարցնել՝ ինչ միրգ է նախընտրում ու դրանով
պատրաստել շիլան)
Ինչպես պատրաստել
Փոքրիկ կաթսայում ջուրը եռացնել, ավելացնել վարսակն ու եփել մոտ 15 րոպե: Ավելացնել կարագն ու
մեղրը: Դեղձը կտրատել, լցնել արդեն պատրաստ զանգվածի վրա ու խառնել թեթեւ կրակի վրա: Շիլան
պատրաստ է:
Բարի ախորժակ