Կերակուրը նախատեսված է մեկ տարեկան փոքրիկների համար:
Հարկավոր է.
Մեկ ճաշի գդալ բրինձ,
Կես բաժակ կաթ,
1 հասած դեղձ,
Մի փոքր կարագ:
Պատրաստման եղանակը
Կաթը եռացնել, ավելացնել բրինձը և եփել, մինչև բրինձը խաշվի, ապուրն էլ լսկսի թանձրանալ: Հեռացնել դեղձի կորիզը և կեղևը, շատ մանր կտրատել ու ավելացնել ապուրին: Ավելացնել նաև կարագը: Մի քանի վայրկյան ևս եռացնել ու վերցնել կրակից:
Բարի ախորժակ