Նշեք կպչուն թղթերով
Մեր որդուն` Ալեքսանդրին խրախուսելու համար մենք հատուկ գրատախտակ էինք փակցրել պատին:
Ամեն անգամ, երբ նա օգտվում էր գիշերանոթից, մեկ կպչուն թուղթ էր փակցնում այնտեղ: Երբ գրատախտակը լցվում էր, նա, որպես պարգեւ, խանութից խաղալիք ընտրելու իրավունք էր ստանում:
Թույլ տվեք երեխային տնօրինել
Երբ իմ 18-ամսական երեխան սկսեց գնալ լոգարան ու ներսից փակել դուռը, հասկացա, որ պատրաստ է` վարժվելու զուգարանին: Ես նրան թույլ տվեցի, որ ինքնուրույն տնօրինի պրոցեսը` օգտագործի գիշերանոթը, դատարկի զուգարանում ու հետո թողնի լվացարանում, որ ես գնամ, լվանամ:
Խշշոցի զվարճանք
Իմ առաջնեկին ես սկսեցի վարժեցնել գիշերանոթին, երբ նա 20 ամսական էր եւ այժմ էլ զբաղված եմ երկրորդի վարժեցմամբ: Երեխաներին ուրախացնում է գիշերանոթը ինքնուրույն դատարկելն ու զուգարանի ջուրը քաշելը: Պարզապես դուք պետք է մեկ կանոն սահմանեք. այն է` ջուրը քաշել միմիայն գիշերանոթից օգտվելուց հետո: Սա պարզ ու հեշտ խրախուսանք է, որը սովորույթ է ձեւավորում:
Նետեք տակդիրները
Որպես նախակրթարանի ուսուցիչ եւ մայրիկ` ես խորհուրդ կտամ ընդդիմանալ մեկանգամյա տակդիրներ օգտագործելու գայթակղությանը: Երբ երեխան թրջում է տակը, տակդիրի մեջ դիսկոմֆորտ չի զգում, հետեւաբար տակդիրով այդ պրոցեսն ավելի կձգձգվի: Իհարկե, սա անհատական մոտեցում է պահանջում, բայց սա միտում է, որ նկատել եմ իմ փորձառության ընթացքում:
Այս թեմայով կարդացեք նաև`
Ինչպես փոքրիկին կտրել տակդիրից. սեփական հաջողված մեթոդներով կիսվում են մայրիկները – մաս 1
Ինչպես փոքրիկին կտրել տակդիրից. սեփական հաջողված մեթոդներով կիսվում են մայրիկները – մաս 2
Ինչպես փոքրիկին կտրել տակդիրից. սեփական հաջողված մեթոդներով կիսվում են մայրիկները – մաս 3
Շարունակելի
Աղբյուրը` babycenter.com