Եթե ցանկանում եք երեխային սովորեցնել խոսելու արվեստը, պետք է նախեւառաջ դառնաք փոքրիկի խաղընկերը: Նպատակը մտերմության ապահովումն է, որին եւ կարող է հաջորդել ուսուցումը: Եթե ուզում եք, որ ձեզ փոքրիկը սկսի խոսել, հետեւեք այս քայլերին.
- Պարզ երգեր, որոնք նա կկարողանա կրկնել ձեզ հետ միասին:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միասին երգելով՝ փոքրիկը ձգտում է հասնել ինքնուրույնության եւ ջանում է խոսել ինքնուրույն: Եթե բարդույթավորվում եք երգից՝ կարծելով, որ դուք սարսափելի եք երգում, երգը կարող եք փոխարինել թվերը հաշվելով:
- Պարզ բառեր՝ «մամա», «պապա», «բերան», «քիթ» «տուն» եւ այլն:
Դուք կարող եք սովորեցնել այս բառերը՝ շոշափելով կամ պարզապես մատնացույց անելով դրանք: Հիմնական բառապաշարը սովորեցնելը պետք է լինի ձեր առաջին քայլերից մեկը:
- Աչքերով ու բերանով կոնտակտ
Բառերն արտաբերեք դանդաղ ու այնպես, որ փոքրիկը հետեւի ձեր շուրթերի շարժին: Այդպես փոքրիկը կյուրացնի բառերի նաեւ վիզուալ արտահայտությունը:
- Տարբեր հնչերանգներ
Բառն արտաբերելիս գործածեք տարբեր հնչերանգներ: Դա կզարգացնի փոքրիկի լսողական պոտենցիալը, հետեւաբար նաեւ խոսքը:
Շարունակելի