Ձեր փոքրիկն ակտիվորեն սկսո՞ւմ է ճանաչել շրջակա միջավայրը և ամեն անգամ հայտնաբերո՞ւմ է նորանոր բաներ:
Հիմա ճիշտ ժամանակն է մտածել նրա անվտանգության մասին պեղումներ անելու ժամանակ: Իհարկե, ամենաապահով պաշտպանությունը նրա կողքին լինելն է, բայց չէ որ ոչ բոլոր մայրիկներին է դա հաջողվում: Ձեր առաջադրանքն է տանը ստեղծել անվտանգ պայմաններ փոքրիկի ազատ տեղաշարժման համար:
Ջրով տարաններ
Քչերիս է հայտնի, որ փոքրիկը կարող է խեղդվել ամգամ հեղուկի երեք սանտիմետրանոց շերտում:
Մինչդեռ շատ տներում կան տնային կենդանիների համար նախատեսված ջրի ամաններ ջրի պարունակությամբ: Իսկ ի՞նչ ասել ավելի մեծ տարրեների մասին: Շատ ուշադիր եղեք ջրի յուրաքանչյուր տարայի նկատմամբ, մի թողեք փոքրիկին հասանելի տեղում:
Մանկական խաղալիքներ և կահույք
Այն առարկաները և խաղալիքները, որոնց հպվում է Ձեր փոքրիկը, հարկավոր է հաճախակի ուսումնասիրել: Ստուգեք աթոռի ամրակները, ճաշի կամ տակդիրը փոխելու սեղանը: Անգամ մահճակալի վրա կախված շարժողական խաղալիքը կարող է վտանգավոր լինել. փոքրիկը այն կարող է բռնել քաշել կամ փոքր դետալները տանել բերանը: Այն կահույքը, որի վրա կարող է մագլցել փոքրիկը , պետք է կրկնակի անմացված լինի: Հիշեք, որ մանեժը պետք է համապատասխան լինի նրա հասակին, այլապես նա անհամապատասխանությունից կարող է հեշտությամբ շրջվել: Եթե տանը կա աստիճան, ապա անհրաժեշտ է ճաղեր դնել: Պետք է նաև մտածել էլեկտրական վարդակների, անկյունների և փակվող դռների մասին:
Խոհանոց և լոգարան
Գերադասելի է սահմանափակել փոքրիկի մուտքը այդ տարածքներ: Խոհանոցում և լոգարանում քիչ չեն այն առարկաները, որոնք կարող են վնասել փոքրիկին՝ քերծել, այրել, ճմկտել: Անհրաժեշտ է հատուկ փականներով ամրացնել լվացքի մեքենան և սառնարանը:
Պարաններ, գոտիներ
Իրենցից քիչ վտանգ չեն ներկայցնում վարագույրների կախիչները, գոտիները և այլ պարանները: Այդ իրերն անպայման կգերեն փոքրիկի ուշադրությունը: Այնպես որ ուշադիր եղեք և հավաքեք յուրաքանչյուր նմանատիպ դետալ: Իրենից մեծ վտանգ է ներկայցնում սեղանի ծածկոցը. փոքրիկն անպայման ցանկություն կունենա այն դեպի իրեն քաշել:
Սպիտակեղենի զամբյուղներ
Ուշադիր եղեք նաև կեղտոտ շորերի համար նախատեսված մեծ զամբյուղների հետ: Փոքրիկը հեշտությամբ կարող է մտնել դրանց մեջ, բայց դուրս գալ շատ դժվարությամբ:
Քիմիական միջոցներ
Երբեմն ծնոողներն իրենք են մեղավոր կենցաղային նյութերով իրենց փոքրիկի թունավորման մեջ: Բարձիթողի դրված մարմնի գելի տարան կարող է լուրջ վտանգ առաջացնել փոքրիկի համար: Երբեմն շատ ծնողներ սովորական խմելու ջրի տարաների մեջ պահում են քիմիական մաքրման միջոցներ: Եղեք ուշադիր և թույլ մի տվեք, որ այդ իրերը լինեն նրա համար տեսանելի վայրում: Այն պահարանը, որի մեջ պահվում են մաքրման միջոցնեը, անհրաժեշտ է փակել համապատասխան ամուր փականով:
Ընդհանուր առմամբ փոքրիկի համար տան անվտանգությունը ապահովել կարող է յուրաքանչյուր ծնող: Պարզապես անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել վտանգավոր վայրերը և ստեղծել համապատասխան պայմաններ:
Նյութն ըստ vkusnyasha.ru կայքի