Ինչպես փոքրիկին «կտրել» տակդիրից-մաս 1

Շատ ծնողներ չեն կարողանում հասկանալ ինչպես սովորեցնել փոքրիկին գիշերանոթին:  Ոչ բոլոր  փոքրիկներն ու ոչ բոլոր տարիքի երեխաներն են  պատրաստ, հետեւաբար շատ  կարեւոր է հետեւել փոքրիկին` հասկանալու համար, որ նա պատրաստ է թողնել տակդիրը,

օրինակ`  մի քանի րոպեով  դադարեցնում է վազքը կամ սեղմում է տակդիրը:  Երեխաների մեծամասնությունը սկսում են այդ նշանները ցույց տալ  18-24 ամսական տարիքում: Չնայած որոշ երեխաներ, հնարավոր է, ավելի ուշ կամ ավելի շուտ պատրաստ լինեն` թողնելու տակդիրը: Եվ ի դեպ, տղաներն ավելի ուշ են սովորում գիշերանոթին, քան աղջիկները:

Որպես ցուցիչ` երեխայի տարիքը հաշվի առնելու փոխարեն, փորձեք հետեւել այլ նշանների` հասկանալու համար` արդյոք ձեր փոքրիկը պատրաստ է օգտվել գիշերանոթից: Կարողանում է արդյոք.

 

  • Հետեւի պարզ հանձնարարությունների
  • Հասկանա զուգարանին վերաբերող ամենապարզ բառերը
  • Կառավարի միզելու համար պատասխանատու մկանները
  • Բանավոր հաղորդակցվում է
  • Տակդիրը մոտ երկու ժամ չոր է մնում
  • Նստում է գիշերանոթին, այնուհետեւ վեր է կենում
  • Իջեցնում է տաբատը կամ վարտիքը
  • Տրամադրված է գիշերանոթին նստելուն  կամ վարտիք հագնելուն

Երբ հրաժարվել տակդիրից

Լինում են սթրեսային պահեր, երբ  տակդիրից հրաժարվելու վարժանքը հնարավոր չի լինում շարունակել, օրինակ, երբ ճամփորդում եք, պատրաստվում եք նոր ծննդաբերության, օրորոցից տեղափոխվում եք մահճակալ, տեղափոխվում եք մեկ այլ բնակարան կամ պարզապես երբ երեխան հիվանդ է: Հետեւաբար նախընտրելի է հետաձգել այդ պրոցեսը, մինչեւ փոքրիկի կենսական միջավայրը կայուն ու անվտանգ կլինի:  Ինչպես նաեւ, որոշ մասնագետներ  խորհուրդ են տալիս այս պրոցեսը սկսել ամռանը, քանի որ փոքրիկը տաք եղանակին քիչ շորեր է հագնում: Բայց ամեն դեպքում դրա պատճառով չարժե սպասել մինչեւ ամառ, եթե փոքրիկը պատրաստ է ավելի շուտ հրաժարվել տակդիրից:

 

Շարունակելի

Աղբյուրը` http://kidshealth.org