Երեխան արդեն կարողանում է քայլել: Ժամանակն է ընտրել լավ ու հարմարավետ կոշիկ:
Մինչև խանութ շտապելը եկեք պարզենք՝ ինչպես ընտրել ճիշտ կոշիկ նրա համար: Փոքրիկի ոսկորները դեռ նոր են ձևավորվում, և անհրաժեշտ է ընտրել այնպիսի կոշիկ, որը չի սեղմի երեխայի փոքրիկ ոտնաթաթերն ու անհանգստություն չի պատճառի փոքրիկ մարդուկին, չէ՞ որ սխալ ընտրված կոշիկը կարող է վատ ազդեցություն ունենալ երեխայի ողնաշարի վրա:
· Երեխայի կոշիկը պետք է ունենա պարզ դիզայն: Գեղեցիկ կոշիկները միշտ չէ, որ հարմարավետ են: Այդ իսկ պատճառով ընտրեք պարզ դիզայնով կոշիկ: Առաջին հերթին ուշադրություն դարձրեք հարմարավետությանն, այլ ոչ դիզայնին:
· Կոշիկի հումքը պետք է լինի բնական: Նախապատվությունը տվեք բնական կաշվին, քանի որ այն թույլ է տալիս մաշկին շնչել:
· Կոշիկը պետք է լինի նաև ճկվող, որպեսզի երեխան կարողանա հանգիստ քայլել, վազել, թռչկոտել:
· Ընտրեք այնպիսի կոշիկ, որի մեջ ոտքի ներբանն ամուր կֆիքսվի:
· Ընտրեք փոքր կրունկ ունեցող կոշիկներ. դրանք կօգնեն զերծ մնալ ողնաշարի հետ կապված խնդիրներից:
· Որպեսզի փոքրիկի ոտքի մատիկները չվնասվեն, ընտրեք փակ կոշիկներ:
Ընտրեք ունիվրսալ կոշիկներ
Վաղ գարունն ու խոր աշունը եղանակային պայմաններով նման են՝ անձրև, ցեխ, ջրափոսեր: Կարելի է գնել այնպիսի կոշիկներ, որոնք հնարավոր կլինի հագնել այս երկու եղանակների դեպքում էլ: Ընտրեք այնպիսի կոշիկներ, որոնք կլինեն ջրակայուն և տաք: Ռետինե կոշիկները ջրակայուն են, սակայն դրանցով փոքրիկի ոտքերը կքրտնեն: Բացի այդ, ցուրտ եղանակին դրանցով երեխայի ոտքերը կսառչեն: Այդ եղանակին ռետինե կոշիկները կարելի է հագնել տաք գուլպաներով:
Ինչպե՞ս ընտրել կոշիկի ճիշտ չափս
Գոյություն ունեն կոշիկի ճիշտ չափս ընտրելու երկու տարբերակ՝ մետրային ու համարով: Ըստ ոտքի չափսի՝ կարելի է հասկանալ կոշիկի համարը: Ստորև ներկայացնում ենք կոշիկի ճիշտ չափս ընտրելու եղանակը.
Ոտքի երկարություն |
Կոշիկի համար |
10,5 սմ |
17 |
11 սմ |
18 |
11,5 սմ |
19 |
12 սմ |
19,5 |
12,5 սմ |
20 |
13 սմ |
21 |
13,5 սմ |
22 |
14 սմ |
22,5 |
14,5 սմ |
23 |
15 սմ |
24 |
15,5 սմ |
25 |
16,5 սմ |
26 |
17 սմ |
27 |
17,5 սմ |
28 |
18,5 սմ |
29 |
19 սմ |
30 |