«Երեխան հազում է, կոմպոտ, մալինայով թեյ տուր» հաճախ կրկնվող խորհուրդներից, որոնք բժշկության մեջ կեղծ են՝ ասում է է «Ուիգմոր» կանանց և երեխաների բժշկական կենտրոնի Մանկաբուժական բաժանմունքի ղեկավար Աիդա Պապիկյանը։
«Կոմպոտը շաքարով պատրաստեք, թե առանց շաքարի, միևնույնն է, օգտակար չէ։ Երբ մենք ջերմային մշակման ենք ենթարկում մրգերը, դրանք կորցնում են իրենց վիտամինների մեծ մասը։ Կոմպոտը քաղցրաջուր է միայն։ Սակայն եթե երեխան սովոր է կոմպոտ խմելուն, հիվանդ ժամանակ հաստատ պատեհ պահը չէ նրան դրանից կտրուկ զրկելու»,- նշում է բժիշկը։
Խոսելով ազնվազորու, ելակի, մոշի մուրաբաներով կամ այլ ջեմերով խառնած թեյերի մասին՝ Պապիկյանը նշում է, որ միայն ջուրն է օգտակար, ուրիշ ոչինչ։
Երեխաների առողջությունը պահելու համար ծնողները ձգտում են ամենալավ պայմանները ստեղծել՝ չմտածելով, որ այն կարող է հակառակ ազդեցությունը ունենալ։