Պլաստիլինով խաղերը միշտ էլ եղել են ամանահայտնիները բոլոր ժամանակներում: Մեր օրերում փոքրիկի համար կարելի է ընտրել պլաստիլիններ, որոնք շատ փափուկ են ու որոնցով հաճելի է խաղալ:
Դրան ավելացրեք ծեփելու համար հատուկ տախտակ , Ձեր երևակայությունը և վստահ եղեք, որ փոքրիկի համար երեկոները երբեք ձանձրալի չեն լինի:
Խաղ №1. Կերակրենք ծիտիկին
Խաղի համար անհրաժեշտ է փոքրիկին ծանոթ ցանկացած թռչունի նկար: Ձեր նպատակն է սովորեցնել
փոքրիկին պլաստիլինից փոքրիկ կտորներ պոկել:
Այդ նպատակով վերցրեք դեղին պլաստիլին և առաջարկեք փոքրիկին կերակրել ծիտիկին: Ինքներդ պոկեք մի քանի կտոր և դրեք ափսեի մեջ: Փոքրիկը արագ կկրկնի նույնը:
Խաղ №2. Պատրաստում ենք երշիկ
Այս խաղի համար անհրաժեշտ է խաղալիք փիսիկ և ափսե: Ձեր խնդիրն է օգնել փոքրիկին պլաստիլինից լարեր կամ ավելի պատկերավոր` երշիկ ստանալ: Դա պետք է կատարեք ինչպես տախտակի վրա, այնպես էլ ափերի մեջ: Խաղի ընթացքում առաջարկեք փոքրիկին իր պատրաստած երշիկով կերակրել փիսիկին:
Խաղ №3.Կերակրում ենք ընտանիքի անդամներին օղաբլիթներով
Այս խաղը նախորդի շարունակությունն է: Առաջարկեք փոքրիկին ընտանիքի անդամներին կերակրել օղաբլիթներով: Այս անգամ նույնպես ծեփում ենք երշիկներ, ինչպես նախորդ խաղում, և միացնում եզրերը: Այսպիսով կստացվի օղաբլիթ, որով կարելի է հյուրասիրել քույրիկին, տատրիկին և հայրիկին:
Խաղ №4. Սալիկապատում ենք փողոցը
Այս խաղի համար վերցրեք սովորական բարձրորակ թուղթ և նկարեք ճանապարհ: Թող Ձեր հրաշքը պլաստիլինից ծեփի քարիկներ ճանապարհ «կառուցելու» համար, որպեսզի դրանց վրայով կարողանան անցնել մեքենաները և գնացքները: Փոքրիկը պետք է պլաստիլինից պոկի ոչ մեծ կտորներ, դրանք հարթեցնի` վերածելով ոչ մեծ սալիկի և կողք կողքի փակցնի թղթի վրա:
Игра №5. Աշունը այգում
Եթե անգամ դրսում շոգ է կամ ընդհակառակը՝ ձյուն է գալիս, պատկերացնեք, որ եկել է աշունը: Թղթի վրա նկարեք ծառեր և ասեք փոքրիկին, որ պետք է դրանք զարդարեք տերևներով: Առաջարկեք նրան օգտագործել դեղին, կարմիր և գազարագույն երանգները: Թող նա մատիկներով հարթեցնի պլաստիլինի կտորները, տա տերևի տեսք և փակցնի ինչպես ծառին, այնպես էլ գետնի վրա՝ տալով տերևաթափի տեսք:
Այս խաղերը նախատեսված են 1 -1,5 և ավելի բարձր տարիքի փոքրիկների համար: Այս տարիքի համար բավական է 10-15 րոպե խաղը: Նմանատիպ վարժությունները զարգացնում են ուշադրությունը, մատիկների ճկունությունը, մանր մոտորիկան, ինչպես նաև հետաքրքրությունը դեպի արվեստ:
Ցանկալի է խաղը ավարտին հասցնեք մինչ փոքրիկը կձանձրանա, որպեսզի պահպանեք հետաքրքրությունը խաղի հանդեպ: