Ծնողների համար ժամանակը շատ արագ է ընթանում: Թվում է, թե դեռ երեկ է փոքրիկը ծնվել, բայց նա արդեն 1 տարեկան է: 1 տարեկանը շատ կարևոր տարիք է, շրջադարձային փուլ փոքրիկի համար:
Նա մեծանում է Ձեր աչքի առաջ, երբեմն թվում է արդեն հասուն և խելացի: Իսկ թե ինչ պետք է փոքրիկը կարողանա անել 1 տարեկանում, կպարզենք միասին:
Սովորաբար կյանքի առաջին տարվա վերջին ամիսներին փոքրիկը դառնում է երեք անգամ ավելի ծանր: Ամենայն հավանականությամբ նրա քաշն արդեն 10 կգ. է: 1 տարեկանից հետո հարկավոր է նրան կշռել ամիսը մեկ անգամ: Շատ հավանական է, որ հոգատար ծնողները տվյալները լրացնում են իրենց գրքույկում: Ամեն ամիս նրա քաշը պետք է ավելանա 250 գրամ:
Մեկ տարեկանում երեխան արդեն կարող է ծնողներին ուրախացնել իր առաջին քայլերով: Լինում է նաև, որ 1 տարեկանում նրանք արդեն քայում են, որոշները` անգամ վազում: Սկզբում, բանկանաբար, Դուք բռնում եք նրա թաթիկը, հետո նա արդեն սկսում է քայլերը շարունակել ինքնուրույն: Սկզբում նա վախենում է, այդ իսկ պատճառով հաճախ վայր է ընկնում, բայց ամեն պարագայում նա փորձում է ինքնուրույն քայլել և նմանվել իր ծնողներին:
Եթե փոքրիկը որոշել է ակտիվորեն քայլել, ապա ոչինչ նրան չպետք է խանգարի: Ավելին, քայլելու փորձերի ժամանակ փոքրիկը չպետք է ստանա վնասվածքներ: Այլապես նա կսկսի վախենալ և կհրաժարվի ոտքի կանգնել` կարծելով, որ ինչքան մոտ գտնվի հատակին, այնքան ապահով կլինի: Այն տարածքում, որտեղ նա քայլիում է, չպետք է հատակին լինեն խաղալիքներ կամ այլ իրեր: Հատակից ժամանակավորապես հեռացրեք գորգը, քանի որ եզրերը սայթաքելու պատճառ կարող են դառնալ:
Շատ ծնողներ կարծում են, որ հենց փոքրիկը սկսում է քայլելու փորձեր անել, ապա նա դա պետք է անի հաճախ և երկար: Իրականում, դա սխալ է: Պետք չէ մոռանալ, որ 1 տարեկան փոքրիկի ոտքերը շատ թույլ են և քայելու չափից շատ փորձերը կարող են հանգեցնել ոտքերի ծռության:
Մի մտածեք, որ Ձեր փոքրիկը հետ է ընկնում իր հասակակիցներից, եթե նա դեռևս սահուն չի քայլում: Պարզապես սպասեք և մի հուսահատվեք. կգա ժամանակը, և ամեն բան կստացի:
Այսպիսով, նա արդեն քայլում է, սակայն դուք դեռևս մտահոգ եք, որ նա տգեղ է քայլում կամ ոտքեևը սխալ է դնում: Երբեմն պատահում է, որ երբ փոքրիկը սկսում է քայլել, ապա ի հայտ են գալիս թաքնված հիվանդություններ, ինչպես ռախիտն է, հոդախախտը և այլն: Եթե այդպիսի բան է պատահում, ապա անպատճառ դիմեք մասնագետի: Նաև հիշեք, որ վաղաժամ ծնված կամ հաճախակի հիվանդացող փոքրիկերը կարող են ավելի ուշ քայլել քան իրենց հասակակիցները:
Շարունակելի