Փոքրիկի հետ շփումը հաճույք է բոլոր տարիքներում: Նրանք ամենօրյա շփումներով, փորձով ու իրենց հասակակիցների եւ աշխարհի հետ հաղորդակցվելով են մեծանում:
Որքան շատ է փոքրիկը ինտերակտիվ զրույցներում ու խաղերում ներգրավվում, այնքան շատ բան է նա սովորում: Ընթերցանությունը, երգը, բառային խաղերը եւ պարզապես փոքրիկների հետ զրույցները կհարստացնեն երեխայի բառապաշարը:
Մի քանի տարբերակ, որոնցով կկարողանաք զարգացնել փոքրիկի հաղորդակցվելու հմտությունները.
- Զրուցեք փոքրիկի հետ այն մասին, թե ինչ է արել նա ու ինչ է պատրաստվում անել: Օրինակ` ասեք, որ կարծես անձրեւ է գալու երեկոյան, ի՞նչ պետք է անենք: Թող փոքրիկը մտածի ու պատասխանի: Կամ քննարկեք, թե ինչ պետք է անի քնելուց առաջ:
- Երեւակայության հետ կապված խաղեր խաղացեք
- Փոքրիկի համար ընթերցեք իր սիրելի գրքերը եւ խրախուսեք, որ միանա ձեզ ու միաժամանակ պատմի
- Թույլ տվեք, որ նա ձեւացնի, որ կարդում է: Իսկ դուք ուշադիր լսեք:
Աղբյուրը` kidshealth.org