Չնայած ուղեղը փոքրիկի այն քիչ օրգաններից է, որ ծնվելու պահին լավ զարգացած է, ինչպիսին նա կլինի ու ինչպես կզարգանա հետագայում, կախված է նրանից, թե փոքրիկի աճին զուգահեռ ինչպես կշփվեք փոքրիկի հետ ու ինչ միջավար կապահովեք:
Երբ ձեր մանկիկը ծնվում է, նրա ուղեղն արդեն իսկ գործում է միլիարդավոր բջիջներով: Եվ քանի որ փոքրիկն արդեն աճում է արտաքին միջավայրում, նա ամեն օր նոր բաներ է տեսնում, ուսումնասիրում, սովորում:
Որպես ծնող ի՞նչ անել` խթանելու փոքրիկի ուղեղի հետագա զարգացումը: Ահա մի քանի հուշում.
Դրական միջավայր.
Քանի որ փոքրիկն օգտագործում է իր հինգ զգայարաններն ` լսողություն, տեսողություն, հոտառություն, համ և շոշափելիք, աշխարհըճանաչելու համար, կարող եք խթանել նրան` նրա շուրջը ստեղծելով համապատասխան միջավայր: Եղեք հնարավորինս ստեղծագործ: Օրինակ, կարող եք նրա մահճակալի վրա կախել գունավոր խաղալիքներ, կամ լողանալու ընթացքում փոքրիկին կարող են ընկերակցել գունազարդ բադիկն ու այլ ջրային կենդանիներ: Նրան շրջապատող միջավայրը լեցուն պահեք հետաքրքիր առարկաներով, որոնք կխթանեն նրա ուղեղի արագ զարգացմանը:
Լեզվի ուժը.
Չի կարելի թերագնահատել մայրենի լեզվի ուժը երեխայի ուղեղի զարգացման գործում:Ուստի խոսեք ձեր մանկիկի հետ նրա կյանքի առաջին իսկ օրվանից: Անգամ եթե կարծումեք, որ նա ձեզ չի հասկանում, ձեր արտաբերած ամեն բառը վայրկյանական յուրացվում է ուղեղի կողմից: Հետազոտությունները ցույց են տվել, որ որքան շատ եք խոսում փոքրիկի հետ, այնքան նրա IQ բարձր կլինի:
Շրջակա միջավայրի ազդեցությունը.
Փոքրիկի աճին զուգահեռ նրա ճանաչողական հմտությունները կարելի է զգալիորեն զարգացնել: Նրա համար հեքիաթներ կարդացեք, քննարկեք հարևանությամբ կատարվածը, խոսեք նրա ընկերների մասին, երգեք, պարեք, օգտագործեք գունավոր թղթեր և պլաստիլին, գրքույկներ նկարազարդեք, այս ամենը կնպաստի նրա մտավոր ունակությունների, ինչպես նաև մանր մոտորիկայի զարգացմանը:
Որպես ծնող դուք մեծ դեր եք կատարում ձեր փոքրիկի մտավոր ունակությունների հղկման գործում: Ստեղծեք նրա համար միջավար, որը կնպաստի սովորելուն, բայց նաև զգոն եղեք, որ չչարաշահեք այդ ամենը:
Նաև հիշեք, որ հեռուստացույցը մանկիկի ժամանցի նախընտրելի տարբերակ չէ: Ավելի լավ է նրան այգի, կենդանաբանական այգի, խաղահրապարակ տարեք, որտեղ նա շատ ավելի բան կունենա սովորելու, ինչպես նաև կշփվի իր հասակակաիցների հետ:
Նյութն ըստ parentingnation.in կայքի