Երեխաների ամենասիրած տոնը` հրաշքներով լեցուն Ամանորը, առջևում է: Փոքրիկներն էլ հասուն մարդկանց նման սիրում են նախապատրաստվել: Պատրաստությունները սկսվում են տոնածառից:
Նոր տարուն պատրաստվելու արևմտյան մշակույթի ամենակարևոր մասը տոնածառի և դեկորատիվ ձևավորման նախապատրաստությունն է: Ծնողներն իրենց փոքրիկի հետ միասին են ընտրում տոնածառն ու խաղալիքները, դրանց գույները:
Ըստ բրիտանացի հոգեբանների, ծնողները պետք է փոքրիկի կարծիքը հաշվի առնեն բոլոր տոներին նախապատրաստվելիս: Սկսած 8-9 ամսեկանից երեխան արդեն կարող է ընտրել, թե տոնածառն ինչ խաղալիքներով պետք է զարդարված լինի ու նաև մասկանցել այդ գործընթացին:
Նույնիսկ եթե փոքրիկը բացառիկ ֆանտազիա չի դրսևորում տոնածառը զարդարելիս, միևնույն է, ծնողները հյուրերի մոտ հպարտանում են, որ տոնածառին կամ տան զարդարանքին իրենց երեխաները մասնակցություն են ունեցել:
Ըստ հոգեբանների` այսպես սկսած մանր կենցաղային մակարդակում ընտանիքը միախմբված է, որտեղ երեխան ևս կարևոր դեր ունի ու իրեն գնահատված ու սիրելի է զգում:
Մասնագետներն ուսումնասիրել են նաև փոքրիկների վարքագիծը տոներից առաջ և պարզել, որ նրանք ամենաշատը սպասում են Ամանորին, քանի որ այն գույների, հրաշքների սպասումի, հեքիաթի աշխարհ է նրանց համար:
Այնպես որ, սիրելի ծնողներ, Ձեր երեխային էլ մասնակից դարձրեք տոնածառը զարդարելու գործընթացին` վերածելով այն ընտանեկան համերաշխության տոնի: