Կազմեք օրագիր
Եթե ձեր փոքրիկը, չնայած ձեր ջանքերին, շարունակում է անթույլատրելի պահվածքը, փորձեք կազմել օրագիր` շաբաթվա ամեն օրվա համար:
Ամեն նշումը նման կլինի դեղին քարտի: Սահմանեք, թե քանի անգամ ձեր փոքրիկը կարող է իրեն վատ պահել մինչեւ պատիժը եւ քանի անգամ լավ` մինչեւ խրախուսանքը: Օրագիրը փակցրեք սառնարանի վրա եւ ամեն օր լրացրեք: Դա ձեր փոքրիկին ու նաեւ ձեզ հնարավորություն կտա կոնկրետացնել ամեն ինչ եւ հատկապես լուծել բոլոր «համառ» խնդիրները: Խրախուսանքն ու հետեւանքները պետք է հաջորդեն անցնող ամեն օրվան, ոչ թե լինեն մի քանի օրը մեկ: Այլապես էֆեկտը կլինի կարճատեւ:
Որոշեք պատժի տեւողությունը
Մի մոռացեք հաշվի առնել ձեր փոքրիկի անհատականությունը: Պետք է որոշել` որն է պատժի ամենաօպտիմալ տեւողությունը ձեր փոքրիկի համար: Մասնագետներն ասում են, որ մեկ րոպեանոց պատիժն ամենէֆեկտիվն է, իսկ ոմանք էլ, թե պետք է պատիժը տեւի այնքան, մինչեւ երեխան հանդարտվի:
Ասեք նաեւ, թե որն է ճիշտը
Շատ կարեւոր է փոքրիկին ասել նաեւ, թե որն է ճիշտ վարքը: Եվ ոչ թե միայն մատնանշել սխալը: Օրինակ` «մի թռչկոտիր բազմոցի վրա» ասելու փոխարեն նախեւառաջ փորձեք այսպես. «խնդրում եմ` նստիր բազմոցին եւ ոտքերդ էլ դիր գետնին »
Այս թեմայով կարդացեք նաև
Ինչպես դաստիարակել երեխային. քայլեր, որ կօգնեն խճճված ծնողներին- մաս 1
Ինչպես դաստիարակել երեխային. քայլեր, որ կօգնեն խճճված ծնողներին- մաս 2
Ինչպես դաստիարակել երեխային. քայլեր, որ կօգնեն խճճված ծնողներին- մաս 3
Աղբյուրը` http://kidshealth.org