Եթե մոր մոտ հակամարմինների քանակը բարձր է, դրանք թափանցում են ընկերքի միջով և որպես օտարածին մարմին քայքայում են երեխայի էրիթրոցիտները:
Էրիթրոցիտները քայքայվում են ու այլևս չեն կատարում թթվածին տեղափոխելու իրենց գործառույթը: Հեմոգլոբինը դրանցից դուս է գալիս ու վերածվում բիլիռուբինի: Նման իրավիճակը կոչվում է նորածինների հեմոլիտիկ հիվանդություն:
Անեմիայի պատճառով երեխայի մոտ մեծանում է լյարդը և փայծաղը. դրանք կրկնակի ծանրաբեռնվածությամբ են աշխատում, որպեսզի երեխային ապահովեն նոր կարմիր բջիջներով քայքայվածների փոխարեն:
Որքան մեծ է ընկերքի թափանցելիությունը, այնքան ավելի շատ հակամարմիններ կթափանցեն պտղի մոտ, ավելի շատ էրիթրոցիտներ կքայքայվեն, և այդքան ավելի ուժեղ կլինի անեմիան: Ընկերքի թափանցելիությունը կարող է մեծանալ գեստոզի, բարձր ճնշման, շաքարային դիաբետի և այլ դեպքերում:
Մանկիկի մոտ հիվանդության հիմնական նշաններն են` անեմիա, դեղնություն, լյարդի և փայծաղի մեծացում: Արյան մեջ բարձր է բիլիռուբինի և լյարդի ֆերմենտի մակարդակը:
Ռեզուս-կոնֆլիկտի բարդության աստիճանը.
- Ռեզուս-կոնֆլիկտի թեթև աստիճանի դեպքում նորածնի մոտ կարող է և չլինել ոչ անեմիա, ոչ դեղնություն, միայն բարձր կլինի արյան բիլիռուբինի մակարդակը:
- Միջին աստիճանի դեպքում բիլիռուբինի բարձր մակարդակից բացի երեխայի մոտ կլինի նաև դեղնություն կամ անեմիա:
- Ծանր դեպքերում, որոնք հազվադեպ են առաջանում, բիլիռուբինի չափազանց բարձր մակարդակը կարող է վնասել գլխուղեղը. զարգանում է այսպես կոչված միջուկային դեղնություն կամ բիլիռուբինային էնցեֆալոպատիա:
Շարունակելի
Նյութն ըստ mama.ru կայքի