Երեխայի բուժման մեթոդները
Զարգացած ռեզուս կոնֆլիկտով և հեմոլիտիկ հիվանդությամբ ծնված երեխաները ինտենսիվ բուժման կարիք ունեն, նրանց երբեմն վերակենդանացման բաժին են պառկեցնում: Բուժման համար կիրառվում է.
- Ֆոտոթերապիա- ուլտրամանուշակագույն լամպի լույսով ճառագայթում
- Արյան կամ էրիթրոցիտային զանգվածի փոխներարկում` քայքայված էրիթրոցիտների փոխարինման համար
- Դեղերի ներարկում էրիթրոցիտների քայքայումը նվազեցնելու և տոքսիկ նյութերի դուրսբերման համար:
Փոքրիկի ծանր վիճակի դեպքում արյան փոխներարկում կարող է կատարվել մինչև ծննդաբերությունը` հատուկ մեթոդի միջոցով:
Կրծքով կերակրումը ռեզուս կենֆլիկտի դեպքում
Նախկինում ռեզուս-ֆակտորի դեմ համկամարմիններ ունեցող մայրերին արգելում էին փոքրիկին կրծքով կերակրել: Ներկայում աշխարհում միտում կա հնարավորինս պահպանել կրծքով կերակրումը:
Ռեզուս-կոնֆլիկտային մայրիկներին սկզբնական շրջանում չի կարելի կրծքով կերակրել մանկիկին այն դեպքում, եթե երեխան ծնվել է հեմոլիտիկ հիվանդությամբ, անեմիայով և դեղնությամբ: Նման պարագայում փոքրիկին մանրակրկիտ կուսումնասիրեն մասնագետները և որոշում կկայացնեն: Դեղնության անցնելուց և անալիզների կարգավորվելուց հետո երեխային կարելի է և պետք է կերակրել կրծքով:
Այս թեմայով կարդացեք նաև`
Ինչպե՞ս է ազդում ռեզուս-կոնֆլիկտը երեխայի վրա-մաս 1
Նյութն ըստ mama.ru կայքի