Հատկապես նորաթուխ մայրիկների համար այնքան էլ հեշտ գործ չէ երեխայի խնամքը: Իսկ ահա երեխային լողացնելն իսկական փորձություն է: Մենք ցանկանում ենք օգնել Ձեզ: Եվ այսպես, ինչպես պետք է լողացնել երեխային:
- Լոգանքը խորհուրդ է տրվում իրականացնել տաք սենյակում ՝ 24-25°, զերծ միջանցիկ քամիներից:
- Ցանկալի է երեխային լողացնել կերակրելուց առաջ, բայց ոչ հետո:
- Լոգանքի համար օգտագործել սովորական ջուր՝ 37-38° ջերմության:
- Լոգանքն իրականացնել մանկական տարայում/լոգարանում:
- Լցնել լոգարանը այնքան, որ նորածնի մարմինը մի փոքր ծածկված լինի ջրով:
- Նորածնի գլուխը պահել ջրից դուրս:
- Պետք է սկսել մարմնի լվացումից, հետո անցնել գլուխը լվանալուն:
- Լոգանքի համար օգտագործել միայն մանկական լոգանքի գել կամ օճառ:
- Լոգանքն ավարտել՝ մաքուր ջրով ցայելով նորածնին:
- Լոգանքի տևողությունը ցանկալի է լինի 10-15 րոպե:
- Լողացնելուց անմիջապես հետո երեխային փաթաթել տաք և չոր սրբիչի մեջ և չորացնել ամբողջությամբ:
Չի կարելի
- Թեկուզ մեկ վայրկյանով թողնել նորածնին առանց հսկողության:
- Լոգանքը կատարել շատ ջրով և խորը լոգարանում:
- Նորածնին դնել լոգարանի մեջ՝ հոսող ջրի տակ, քանի որ վերջինիս ջերմաստիճանը կարող է կտրուկ փոփոխվել և հանգեցնել այրվածքների:
- Լոգանքի ժամանակ օգտագործել կալիումի պերմանգանատի լուծույթ (մարգանցովկա) կամ այլ անտիսեպտիկ միջոցներ:
- Կատարել ձեռքերի, ոտքերի և վզի ձգումներ և մերսումներ:
- Լոգանքից հետո օգտագործել բրիլիանտ կանաչի լուծույթ (զելյոնկա) կամ այլ տեսակի ախտահանիչ պորտալարի մնացորդը մշակելու համար:
Աղբյուրը՝ «Նորածինների խնամքը» ուղեցույց