Ծծակ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել նաև աքսեսուարներին: Այսպես, ծծակը ստերիլ պահելու համար հատուկ տարան հարմար է օգտագործել ոչ միայն դրսում, այլ նաև տանը և ճամփորդելիս:
Անհրաժեշտ է նաև ծծակի հատուկ ամրակը` պլաստմասե շղթայով, որը պետք է ամրացնել փոքրիկի հագուստին: Խորհուրդ չի տրվում փոքրիկի պարանոցից կախել ժապավեն կամ ռետինե հարմարանք` ծծակը կախելու համար:
Որոշ ընկերություններ արտադրում են պլաստմասե կափարիչներով ծծակներ, որոնք հեշտ են հանվում և հիգիենիկ են: Գիշերը հարմար է օգտագործել այնպիսի ծծակ, որն ունի լուսավորող օղակ:
Քնելու ժամանակ հարմար է օգտագործել առանց օղակ ծծակ, որպեսզի փոքրիկն ինքն իրեն պատահաբար չարթնացնի` ձեռքով օղակին դիպչելով: Ծծակների զանազանությունը` ծաղկավոր, ձևավոր, նշանակություն չունի փոքրիկի համար:
Փոքրիկներն հաճախ հրաժարվում են թանկարժեք ծծակից, որն արվեստի ստեղծագործություն է, և ընտրում են միանգամայն սովորական ծծակ:
Ամփոփում ծնողների համար
Յուրաքանչյուր երեխայի վերաբերմունքը դեպի ծծակը կարող է լինել տարբեր:
Մի երեխա հաճույքով կբավարարի իր ծծելու ռեֆլեքսը այն ծծակով, որը կփոխարինի մոր կրծքին, իսկ մյուսը կարող է անտեսել ծծակի շատ տարբերակներ:
Նախապես անհնար է կանխատեսել, թե ինչ ծծակի նախապատվություն կտրվի: Որպեսզի փոքրիկը կարողանա ընտրություն կատարել, պետք է գնել տասնյակ տարբեր ծծակներ: Երեխան ինքը կորոշի, թե որ ծծակն է իրեն հարմար:
Ծծակը պետք է օգտագործել ոչ ավելի, քան 2-3 ամիս, ապա պետք է փոխարինել դրանք նորերով: