Պոլիոմելիտը ծանր հիվանդություն է, ծանր են նաև դրա հետևանքները: Պոլիոմելիտով հիվանդ երեխաները հաշմանդամ են մնում ողջ կյանքում, երբեմն էլ այն երեխայի մահվան պատճառ է դառնում:
Պոլիոմելիտը ինֆեկցիոն հիվանդություն է, որով հիվանդանում են ցանկացած տարիքում, սակայն ավելի հաճախ ախտահարվում են մինչև երեք տարեկան երեխաները: սովորաբար վիրուսն օրգանիզմ է թափանցում բերանով, արագ բազմանում է օրգանիզմում և ախտահարում նյարդային համակարգը` առաջացնելով մկանների կաթված`մկանային թուլություն: Այդ նյարդային բջիջները այլևս չեն վերականգնվում, ուստի չի վերականգնվում նաև վնասված մկանների ֆունկցիան:
Պատվաստումը
Առաջին պատվաստումը երեխան պետք է ստանա երեք ամսական հասակում, երկրորդ պատվաստումը` 4,5 ամսականում, երրորդը` 6 ամսականում: Միայն երեք դեղաչափ ստանալուց հետո է, որ երեխայի մոտ առաջանում է կայուն անընկալություն տվյալ հիվանդության նկատմամբ, որը հետագայում ամրապնդվում է կրկնապատվաստումների միջոցով:
Առաջին և երկրորդ կրկնապատվաստումը երեխան ստանում է 18 և 24 ամսական հասակում, իսկ երրորդ կրկնապատվաստումը` 6 տարեկանում: Այս պատվաստումը գրեթե հակացուցումներ չունի:
Պատվաստումների ազգային օրացույցին ծանոթանալու համար կարդացեք`