Սա վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչները բակտերիաներն են (Կոխի ցուպիկը): Վաղ հասակի երեխաների համար հաճախ վարակի աղբյուր են դառնում նաև հարազատները:
Հիվանդությունը հիմնականում տարածվում է օդակաթիլային ճանապարհով:
Հիմնական նշաններն են բարձր ջերմությունը, վատ ախորժակը, գունատությունը, հոյւծվածությունը, հազը: Երեխաների մոտ այն ծանր է ընթանում և կարող է հանգեցնել տուբերկուլոզային մինինգիտի և նույնիսկ մահվան:
Պատվաստումը
Պատվաստումը կոչվում է ԲՑԺ պատվաստում, այն ստանում են նորածնային հասակում` ծնվելուց 24 ժամ հետո, իսկ եթե երեխան ծննդատանը չի ստացել ԲՑԺ պատվաստումը հիվանդության կամ այլ պատճառով, ապա հարկավոր է պատվաստել հնարավորինս շուտ:
Պատվաստումից երկու-երեք շաբաթ հետո ներարկման տեղում առաջանում է փոքրիկ թարախային բուշտ, որը կարող է բացվել և թարախային արտադրություն առաջացնել: Պետք չէ անհանգստանալ, պարզապես անհրաժեշտ է ստերիլ վիրակապ դնել, որպեսզի այն չշփվի երեխայի հագուստի հետ: Հետագայում պատվաստման տեղում սպի է առաջանում: Սա նորմալ ընթացքն է և նշանակում է, որ պատվաստումը լավ է կատարվել և ծառայել է իր նպատակին. Առաջացել է անընկալություն տուբերկուլոզի նկատմամբ:
Եթե լինում են անհանգստացնող հարցեր, անհրաժեշտ է դիմել բժշկի: Ինքնաբուժում կատարել չի կարելի:
Պատվաստումների ազգային օրացույցին ծանոթանալու համար կարդացեք նաև`