Սովորում ենք փոքրիկի եղունգները ճիշտ կտրել

Փոքրիկի եղունգները կտրելը հարկավոր է ոչ միայն հանուն գեղեցկության, այլ նաև որպեսզի նա իրեն չվնասի:

Երեխայի եղունգներն աճում են դեռևս ծնվելուց առաջ:

Նորածինն արդեն ունի բավականին երկար եղունգներ: Սակայն պետք չէ շտապել և դրանք կտրել: Այդ եղունգները դեռ շատ բարակ են և կյանքի առաջին շաբաթների ընթացքում իրենք իրենց կկոտրվեն: Ժամանակի ընթացքում եղունգներն ամրանում են, և այդ ժամանակ արդեն հարկավոր է հատուկ խնամք:

Ուշադիր եղեք փոքրիկի եղունգներին. դրանք նրա առողջության ցուցիչն են: Եղունգի մակերևույթը պետք է վարդագույն լինի: Եթե եղունգները բարակում են և դրանց վրա ի հայտ են գալիս սպիտակ բծեր, անպայման բժշկի դիմեք:

Որոշ մայրիկներ փոքրիկի ձեռքերին բարակ ձեռնոցիկներ են հագցնում, որպեսզի երեխան իրեն չվնասի: Սակայն  բժիշկների կարծիքով այդ ձեռնոցիկները դանդաղեցնում են մատների նուրբ շարժունության զարգացումը: Ուստի ավելի լավ է պարբերաբար կտրել եղունգները և չխոչընդոտել փոքրիկի զարգացմանը:

 

Մի քանի խորհուրդներ երեխայի եղունգները ճիշտ կտրելու համար

  1. Ձեռքերի եղունգները պետք է կտրել 5 օը մեկ, իսկ ոտքերի եղունգները` ամեն 10-րդ օրը:
  2. Փոքրիկին պատահաբար չվնասելու համար գնեք կորացող ծայրերով մկարտ կամ հատուկ եղունգկտրիչ:
  3. Եթե հանկարծ անզգուշաբար վնասել եք փոքրիկի մատը, վերքը մշակեք ջրածնի պերօքսիդով:
  4. Փոքրիկի եղունգները նախընտրելի է կտրել քնած ժամանակ, քանի որ երեխաները սովորաբար մի քանի րոպե անգամ հանգիստ նստել չեն կարողանում:
  5. Օգնության կանչեք ամուսնուն: Թող նա բռնի փոքրիկի ձեռքը, մինչ Դուք կտրում եք եղունգը:
  6. Եթե օգնական չունեք, մի ձեռքով բռնեք երեխայի դաստակից, մյուսով կտրեք եղունգները:
  7. Պատահաբար երեխայի մաշկը չվնասելու համար մատի «բարձիկը» հետ տարեք:
  8. Երեխայի ձեռքի եղունգները նախընտրելի է կտրել կիսալուսնի տեսքով:
  9. Ոտքի եղունգները հարկավոր է կտրել լողացնելուց հետո, որպեսզի դրանք փափուկ լինեն և հեշտ կտրվեն:
  10. Ոտքի եղունգները պետք է կտրել ուղիղ գծով, որպեսզի անկյուններից չսերտաճեն մաշկի մեջ: