Հատկապես երիտասարդ ծնողները շատ են մտածում՝ արդյո՞ք իրենց նորածին երեխան նորմալ է քնում։ Այսօր ցանկանում ենք ներկայացնել տվյալներ այն մասին, թե որքան պետք է քնեն մինչև 18 ամսական երեխաները։ Բայց հաշվի առեք, որ յուրաքանչյուր երեխա յուրահատուկ է, և գուցե Ձեր երեխայի պարագայում լինեն շեղումներ այս գրաֆիկից։
Նորածին
- Գիշեր՝ 8 ժամ
- Ցերեկ՝ 8 ժամ
- Քնի ընդհանուր տևողությունը՝ մոտ 16-17 ժամ
1 ամսական
- Գիշեր՝ 9 ժամ
- Ցերեկ՝ 8 ժամ
- Քնի ընդհանուր տևողությունը՝ մոտ 17 ժամ
3 ամսական
- Գիշեր՝ 10 ժամ
- Ցերեկ՝ 6 ժամ
- Քնի ընդհանուր տևողությունը՝ մոտ 16 ժամ
6 ամսական
- Գիշեր՝ 10 ժամ
- Ցերեկ՝ 5 ժամ
- Քնի ընդհանուր տևողությունը՝ մոտ 15 ժամ
9 ամսական
- Գիշեր՝ 11 ժամ
- Ցերեկ՝ 3 ժամ
- Քնի ընդհանուր տևողությունը՝ մոտ 14 ժամ
12 ամսական
- Գիշեր՝ 11 ժամ
- Ցերեկ՝ 3 ժամ
- Քնի ընդհանուր տևողությունը՝ մոտ 14 ժամ
18 ամսական
- Գիշեր՝ 11 ժամ
- Ցերեկ՝ 2 ժամ
- Քնի ընդհանուր տևողությունը՝ մոտ 13 ժամ
Ինչպե՞ս օգնել երեխային քնել
Անհրաժեշտ է ստեղծել քնելուն տրամադրող միջավայր՝ միացնել օրորոցային, մթեցնել սենյակը, անջատել կամ ցածրացնել բոլոր ձայները, խոսել շշուկով։ Այս կանոնների պահպանման դեպքում երեխան լիարժեք քուն կառնի և կարթնանա ինքնուրույն։ Այլապես բոլորս գիտենք, որ կիսատ քնած մարդը, հատկապես երեխան, լինում է նյարդային, տխուր, քնատ։
Աղբյուրը՝ www.babycenter.com