Հպում
Գործնականում ապացուցված է, որ հենց առաջին կոնտակտից` հպումից առաջանում է մոր և փոքրիկի շփումը:
«Աչք աչքի» կոնտակտ
Մայրիկների գերակշռող մասը անհաղթահարելի ցանկություն ունի նայել իր փոքրիկի աչքերին: Նրանց 73% խնդրում է նրանց բացել աչքերը: Հենց ծնվելուց անմիջապես հետո մայրիկը փոքրիկին դնում է իր դեմքին մոտ և սկսում հիացած զրուցել նրա հետ: Գոյություն ունեն նման պահելաձևի տարբեր մեկնաբանություններ: Շատ հետազոտողներ ենթադրում են, որ մայրերը փափագում եմ ինչքան հնարավոր է շուտ անձնավորեցնեն իրենց փոքրիկին, այսինքն համեմատեն հղիության ժամանակ ստեղծած կերպարը և ներկայիս կերպարը:
Մայրիկի ձայնը
Վաղուց նկատվել է, որ մայրիկներն իրենց փոքրիկների հետ զրուցում են ընդգծված բարձր տոնով և րոպեական անցնում իրենց սովորական տոնին,երբ զրուցում են շրջապատող մարդկանց հետ: Այս ֆենոմենի հետազոտութունը ցույց է տվել, որ մայրիկը դա անում է ինտուիտիվ` կենտրոնանալով փոքրիկի հակառակ ռեակցիայի վրա, որն իր մեջ ունի ֆիզոլոգիական հիմք ( նորածնի ձայնային ընկալման համակարգը ավելի զգայուն է բարձր հաճախականության դեպքում):
Ընդօրինակման ուսուցում
Ձայնային ֆիլմերի հետազոտությունը ցույց է տվել, որ մարդկային շփումը իր մեջ ներառում է ոչ միայն ձայն, այլ նաև շարժում: Եվ լսողները, և խոսողները շարժվում են խոսքի տակտի տակ` ստեղծելով ինչ-որ անհասկանալի պար: Պարի ռիթմը խոսակցության պատկերն է:
Ինչպես պարզվեց, նորածինները նույնպես շարժվում են մեծահասակների խոսքի ռիթմի տակ: Եթե խոսողը դադար է տալիս կամ ակցենտավորում ինչ-որ վանկ, նորածինները համարյա աննկատ բարձրացնում են հոնքերը կամ շարժում թաթիկները: Հետազոտությունները ցույց են տվել, որ կենդանի խոսակցությունը շատ արդյունավետ է փոքրիկի շարժումերի մարզման համար: Ոչ մի այլ , անգամ հատուկ մոդելավոված ձայները, չեն առաջացնում այդքան ակտիվ ռեակցիա, քան սովորական ռիթմիկ խոսակցությունը: Դա վերաբերում է տարբեր լեզվային մշակույթներին: Շատ արդյունավետ է անգլերեն և չինարեն լեզուն: Այս ամենը հետագայում նպաստում է ճիշտ կողմորոշմանը աղմուկի, շրջապատի մեջ: Եվ մայրիկն է, որ առաջինն է տալիս նրան այդ վարժությունը:
Մայրիկը որպես նորածնի ռիթմի կարգավորող
Կարելի է վստահորեն ասել, որ քանի փոքրիկը գտնվում է մայրիկի արգանդում, նրա շատ գործողություններ և ռիթմեր համահունչ են դառնում մայրիկի հետ: Ծննդաբերության պահը խախտում է փոքրիկի սովորական ռիթմը, նրա համակարգը բերում անհավասարակշռության: Նրան անհրաժեշտ է վերակարգավորել իր բիոռիթմը և վարքագիծը, որպեսզի համապատասխանի արտաքին միջավայրին: Եվ միայն մայրն է, որ իր շարունակական խնամքով օգնում է փոքրիկին հաղթահարել բիոռիթմիկ ստրեսը: Փոքրիկի համար շատ օգտակար է մայրիկի սրտի ձայնը:
Մայրիկի բույրը
Նորածինը կյանքի 6-րդ օրվանից սկսում է տարբերել մայրիկի կաթի բույրը: Ենթադրվում է, որ այդ մեխանիզմները շատ կարևոր նշանակություն ունեն մոր և մանկան միջև անքակտելի կապի ձևավորման հարցում:
Շարունակելի
Աղբյուրը` Էլեոնորա Գրոյսման, «Կրծքով կերակրման հանրագիտարան»