Երբ կերակրող մայրը և փոքրիկը ճիշտ դիրքում չեն, դա կարող է մի շարք խնդիրներ առաջ բերել.
- Մայրը կարող է ցավ զգալ
Պտուկը ծծելիս շուրթերով ու լեզվով երեխան հարում է պտուկի մաշկը: Եթե նա շարունակում է ծծել սխալ դիրքով, ապա պտուկի մաշկը կարող է վնասվել և ճաքճքել:
- Կաթը առատ չի հոսում
Երեխայի լեզուն չի հասնում կաթնածոցերին և չի սեղմում դրանք: Արդյունքում երեխան բավականաչափ կաթ չի ստանում, կրծքերը վատ են դատարկվում, և դա կարող է հանգեցնել կաթնարտադրության նվազման:
- Երեխան կարող է զայրանալ
Նա կարող է անհանգիստ լինել, հաճախակի ուտելու ցանկություն ունենալ կամ էլ կարող է ընդհանրապես հրաժարվել կրծքից:
- Մայրը կարող է կարծել, թե բավականաչափ կաթ չունի
Սխալ դիրքով ծծելը կարող է պատճառով դառնալ՝
- Պտուկների ցավի և ճաքագոյացման,
- Անբավարար կաթնարտադրություն և երեխայի աճի դանդաղացման,
- Մանկան անբավարարվածության և անընդհատ ուտելու ցանկության,
- Մանկան զայրույթի,որի հետևանքով նա հրաժարվում է կրծքերից,
- Կրծքագեղձերի կանգային կոշտացման:
Սխալ դիրքով ծծելը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով: Մանկաբույժ-մանկաբարձ Սիրանուշ Պողոսանը պատճառների շարքում առանձնացնում է երեխային շշով կերակրելը:
Նա նշում է, որ ռետինե ծծակը հեշտ է ծծել, ծծակը երկար է, և երեխան կարիք չունի այն ներս ձգելու: Շշից կերակրված երեխային կուրծքը բերանում պահելը կարող է դժվար թվալ․ դա կոչվում է «ծծակային շփոթմունք»:
Պատճառներից է նաև մոր անփորձ լինելը, ինչպես նաև երեխայի փոքր և թույլ լինելը։ Վաղաժամկետ ծնված երեխաները հաճախ դժվարությամբ են կորդինացնում ծծելու շարժումները:
Հեղինակ՝ Լիանա Հովհաննիսյան