Պատվաստումների օրացույց . Պոլիոմելիտ

Պոլիոմելիտը ծանր հիվանդություն է, ծանր են նաև դրա հետևանքները: Պոլիոմելիտով հիվանդ երեխաները հաշմանդամ են մնում ողջ կյանքում, երբեմն էլ այն երեխայի մահվան պատճառ է դառնում:

Պոլիոմելիտը ինֆեկցիոն հիվանդություն է, որով հիվանդանում են ցանկացած տարիքում, սակայն ավելի հաճախ ախտահարվում են մինչև երեք տարեկան երեխաները: սովորաբար վիրուսն օրգանիզմ է թափանցում բերանով, արագ բազմանում է օրգանիզմում և ախտահարում նյարդային համակարգը` առաջացնելով մկանների կաթված`մկանային թուլություն: Այդ նյարդային բջիջները այլևս չեն վերականգնվում,  ուստի չի վերականգնվում նաև վնասված մկանների  ֆունկցիան:

Պատվաստումը

Առաջին պատվաստումը երեխան պետք է ստանա երեք ամսական հասակում, երկրորդ պատվաստումը` 4,5 ամսականում, երրորդը` 6 ամսականում: Միայն երեք դեղաչափ ստանալուց հետո է, որ երեխայի մոտ առաջանում է կայուն անընկալություն տվյալ հիվանդության նկատմամբ, որը հետագայում ամրապնդվում է կրկնապատվաստումների միջոցով:

 

Առաջին և երկրորդ կրկնապատվաստումը երեխան ստանում է 18 և 24 ամսական հասակում, իսկ երրորդ կրկնապատվաստումը` 6 տարեկանում: Այս պատվաստումը գրեթե հակացուցումներ չունի:

 

Պատվաստումների ազգային օրացույցին ծանոթանալու համար կարդացեք`

Երբ և ինչի դեմ պատվաստել փոքրիկին. պատվաստումների օրացույց