Նյութի 1-ին մասը կարդացեք ԱՅՍՏԵՂ
Խորհուրդ № 3- Երբեք հարաբերություններ մի պարզեք նրա հետ, մի գոռացեք, եթե նա Ձեզ լսում է:
Փոքրիկը կարող է վախենալ, և դա կարտացոլվի հասուն տարիքում:
Ահա երեք հիմնական խորհուրդ, որոնց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նրան որպես անհատ մեծացնելու համար: Մեծահասակները փոքրիկների համար ուղեցույց են դեպի մեծ աշխարհ: Մենակ մնացած փոքրիկը մեծահասակներին կարոտում է , նա չի կարողանում ուրախանալ , նրա հայացքը դատարկվում է և ոչինչ մի հասկանում: Այդպիսի երեխաները դանդաղ են զարգանում, ուշ են սկսում խոսել: Ծնողները պետք է գիտակցեն, թե ինչքան կարևոր է նրանց դերը փոքրիկի հոգեկան զարգացման մեջ մինչ 3 տարեկանը: Հոգեբանները ուշադրություն են դարձնում նրան, որ փոքրիկն առանց մեծահասակների չի կարող ընդունել շրջապատող միջավայրը, անգամ ամենավառ խաղալինքերը կամ առարկաները, այդ իսկ պատճառով արդեն 8-10 օրականից փորձեք նրան ցույց տալ խաղալինքեր մեկ այս, մեկ այն կողմից, և շատ կարևոր է , որ նա դրան ուշադրություն դարձնի: Սկզբանական շրջանում նա Ձեզ ուշադրություն կդարձնի, սակայն շուտով նա կսկսի ուշադրություն դարձնել նաև խաղալիքին: Կախովի խաղալիքները հարկավոր է կախել նրա կրծքամասի ուղղությամբ 40 սմ հեռավորության վրա: Այդ խացալիքները չպետք է լինեն շատ մեծ կամ փոքր, ինչպես նաև չպետք է լիեն անգույն: Գերադասեք վառ կարմիր, կամ կապույտ, դեղին գույները: Դուք Ձեր միմիկաներով և դեմքի արտահայտությամբ պետք է հետաքարարություն առաջացնեք փոքրիկի մոտ դեպի խաղալիքները: Արդեն երկու ամսականում նա փորձում է ձեռքով դիպչել խաղալիքներին: Հենց այդ ժամանակաշրջանում են փոքրիկին հետաքրքրում շարժումները, այդ իսկ պատճառով ցանկալի է, որպեսզի խաղալիքները կախեք տարբեր հարթության վրա` վերև, ներքև: Հարկավոր է հիշել, որ փոքրիկի հետ պետք է զբազվել օրական 3-4 անգամ 5 րոպեով, քանի որ նա շուտ կարող է հոգնել, որի արդյունքուն կընկնի նրա տրամադրությունը: Այս բոլոր վարժությունները փոքրիկին օգնում են սովորել կապ պահել շրջապատող միջավայրի հետ, շփվել Ձեզ հետ և վստահել:
3 ամսականում փոքրիկն արդեն ժպտում է, պառկում է փորիկի վրա, սկսում է ճանաչել իր մարմի մասերը: 2-3 շաբաթականում նա միայն ներքուստ է կենտրոնանում, այդ շրջանում նա համարյա կապ չունի արտաքին աշխարհի հետ: Նա լսում է այն, ինչ կատարվում է նրա ներսում: Եթե նա հոգնել է կամ հիվանդ է, ապա նա լացում է: Եթե չկան անդուր զգացողություններ, ապա նա հանգիստ քնում է: 3 շաբաթականից նա արդեն սկսում է նկատել արտաքին աշխարհը: Նա սկսում է գիտակցաբար տիրապետել իր շարժումներին: 1-2 ամսականում նա սկսում է ճանաչել մտերիմներին, սակայն ռեակցիա չի տալիս անծանոթներին: 3 ամսականում նա սկսում է զննել իր շրջապատը: Հենց այդ շրջանում է նա սկսում ձեռք տալ առարկաներին, քանի որ մինչ այդ նա մատիկները սեղմած է պահում: Ի սկզբանե այդ շարժումները անհավասարակշռված են, և փոքրիկը հաճախ չի հասնում իր նպատակին, սակայն Ձեր օգնությամբ նա շուտով կհասնի դրան և կժպտա Ձեզ:
Նշենք նաև, որ յուրաքանչյուր ծնված փոքրիկ արդեն անհատականություն է և պահանջում է համապատասխան վերաբերմունք: Այդ իսկ պատճառով զերծ մնացեք բռնությունից: Յուրաքանչյուր փոքրիկ խորը անհատատանություն է և նման չէ ուրիշների: Նա կամ արագ կմեծանա, կամ դանդաղ: Դա կախված է շատ գործոններից` ժառանգականություն, ծննաբերության հետևանքներ, փոքրիկի բնույթը: Այդ իսկ պատճառով հիշեք, որ Դուք հիանալի ծնողներ եք և ոչ մի վախենալու բան չկա, երբ Ձեր փոքրիկը մի քիչ դանդաղ է աճում, քան նրա հասակակիցները: Եթե դա իհարկե կապված չէ հիվանդության հետ:
Նա կարող է սովորականից ավելի շուտ նստել, բայց ատամները ուշ հանել: Դա կարևոր չէ: Հավատացեք Ձեզ և մի վախեցեք խնդիներից: Ամենակարևորը, հիշեք, որ մտավոր զարգացվածությունը շատ հաճախ կախված է շրջապատից: Ստեղծեք բարեհաջող միջավայր, որտեղ կտնօրինի բարությունը և միմյանց հասկացվածությունը: Դա կօգնի անհատականության մզարգացմանը: Չմոռանաք նրա հետ զբաղվել ֆիզիկական վարժություններով, որը նրան առաջին ամսում շատ կհետաքրքրի և դա նույնպես նպաստի նրա զարգացմանը: Դա նաև նրանց համար մերսում է, որը բարելավվում է նյարդային համակարգը: Այդ իսկ պատճառով հոգեբանները և նյարդաբանները խորհուրդ են տալիս հենց առաջին օրվանից մերսումներ անել:
Նյութն ըստ kid.ru կայքի