Հոդվածը պատրաստել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը
Ծանոթացեք նաեւ նյութի առաջին եւ երկրորդ մասերին:
Ինչպե՞ս է միկրոօրգանիզմն ազդում տարբեր ոչ ինֆեկցիոն հիվանդությունների զարգացման վրա: Նախևառաջ օրգանը սկսում է վատ աշխատել, քանի որ միկրոբները սկսում են վնասել վարակված բջիջները:
Չի բացառվում, որ որոշ դեպքերում վիրուսը միայն խթանում է պաթոլոգիական պրոցեսը, իսկ ուռուցքի հետագա աճը շարունակվում է արդեն առանց միկրոօրգանիզմի մասնակցության: Այս հիպոթեզն առաջարկեց ռուս իմունոլոգ Լ. Ա. Զիլբերը: Այժմ կան ապացույցներ, որ վիր. հեպատիտ Բ-ի դեմ վակցինան ունի կանխարգելիչ հատկություն լյարդի քաղցկեղի համար: Լյարդի քաղցկեղի հաճախականությունn ուղիղ համեմատական է խրոնիկ հեպատիտ Բ-ի հաճախականության հետ և հեպ. Բ-ի հիպերէնդեմիկ վայրերում (Հարավ-Արևելյան Ասիա, Հեռավոր Արևելք, Օվկիանիա, Աֆրիկայի որոշ երկրներ) հեպատոկարցինոման համարվում է առավել տարածված քաղցկեղի տեսակ:
Երբ Թայվանում սկսեցին կատարել վակցինացիա հեպ. Բ-ի դեմ, հեպատոկարցինոմայի հաճախականությունը նվազեց 50%-ով, իսկ դրանից մահացությունը՝ 70%-ով:
Արդեն փորձարկումներ են անցել մի քանի պոտենցիալ վակցինաներ պապիլոմա վիրուսի դեմ, որոնք կանխարգելում են սեռական օրգանների չարորակ ուռուցքների զարգացումը: Ավարտվել են H. Pylori դեմ վակցինայի նախակլինիկական ուսումնասիրությունները ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության կանխարգելման համար:
20-րդ դարում վակցինոլոգիայի հաջողությունները բնորոշվում էին առաջին հերթին հաղթանակով՝ հերթական մահացու հիվանդության դեմ: Իմուն համակարգի աշխատանքի վերաբերյալ մեր պատկերացումների զարգացմանը զուգընթաց վակցինաների կիրառման բնագավառը լայնանում է: Հույս կա, որ մոտ ապագայում վակցինաները կօգնեն նվազեցնել շաքարային դիաբետի, միոկարդիտի, աթերոսկլերոզի և ուրիշ «ոչ ինֆեկցիոն» հիվանդությունների թիվը: Կատարվում են հետազոտություններ օնկոլոգիական հիվանդությունների իմունոպրոֆիլակտիկայի և իմունոթերապիայի պրեպարատների ստեղծման համար:
Արդեն մի քանի սերունդներ չեն տեսել նախկինում վտանգավոր, հաշմանդամության բերող և մահացու հիվանդությունները՝ շնորհիվ համատարած իմունիզացիայի: Առջևում դեռեւս շատ գործ կա անելու, սակայն ամենակարևոր գործերը, որոնք սկիզբ դրեցին գիտության զարգացմանը, արդեն արված են:
«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը
+374 55 80 90 71