Փոքրիկի և մայրիկի փոխադարձ ազդեցությունը. մայրիկի գործողությունները, որոնք ազդում են փոքրիկի վրա

Հպում

Գործնականում  ապացուցված է, որ հենց առաջին կոնտակտից` հպումից առաջանում է մոր և փոքրիկի շփումը:

«Աչք աչքի» կոնտակտ

Մայրիկների գերակշռող մասը անհաղթահարելի ցանկություն ունի նայել իր փոքրիկի աչքերին: Նրանց 73% խնդրում  է նրանց բացել աչքերը: Հենց ծնվելուց անմիջապես հետո մայրիկը փոքրիկին դնում է իր դեմքին մոտ  և սկսում հիացած զրուցել նրա հետ: Գոյություն ունեն նման պահելաձևի տարբեր մեկնաբանություններ: Շատ հետազոտողներ ենթադրում են, որ մայրերը փափագում եմ ինչքան հնարավոր է շուտ անձնավորեցնեն իրենց փոքրիկին, այսինքն համեմատեն  հղիության ժամանակ ստեղծած կերպարը և ներկայիս կերպարը:

Մայրիկի ձայնը

Վաղուց նկատվել է, որ մայրիկներն իրենց փոքրիկների հետ զրուցում են ընդգծված բարձր տոնով և րոպեական անցնում իրենց սովորական  տոնին,երբ զրուցում են շրջապատող մարդկանց հետ: Այս ֆենոմենի հետազոտութունը ցույց է տվել, որ մայրիկը դա անում է ինտուիտիվ` կենտրոնանալով փոքրիկի հակառակ ռեակցիայի վրա, որն իր մեջ ունի   ֆիզոլոգիական հիմք ( նորածնի ձայնային ընկալման համակարգը ավելի զգայուն է բարձր հաճախականության դեպքում):

Ընդօրինակման ուսուցում

Ձայնային ֆիլմերի հետազոտությունը ցույց է տվել, որ մարդկային շփումը իր մեջ ներառում է ոչ միայն ձայն, այլ նաև շարժում: Եվ լսողները, և խոսողները շարժվում են խոսքի տակտի տակ` ստեղծելով ինչ-որ անհասկանալի պար: Պարի ռիթմը խոսակցության պատկերն է:

Ինչպես պարզվեց, նորածինները նույնպես շարժվում են մեծահասակների խոսքի ռիթմի տակ: Եթե խոսողը դադար է տալիս կամ ակցենտավորում ինչ-որ վանկ, նորածինները համարյա աննկատ բարձրացնում են հոնքերը կամ շարժում թաթիկները: Հետազոտությունները ցույց են տվել, որ կենդանի խոսակցությունը շատ արդյունավետ է փոքրիկի  շարժումերի մարզման համար: Ոչ մի այլ , անգամ հատուկ մոդելավոված ձայները, չեն առաջացնում այդքան ակտիվ ռեակցիա, քան սովորական ռիթմիկ խոսակցությունը: Դա վերաբերում է տարբեր լեզվային մշակույթներին: Շատ արդյունավետ է անգլերեն և չինարեն լեզուն: Այս ամենը հետագայում նպաստում  է ճիշտ կողմորոշմանը  աղմուկի, շրջապատի մեջ: Եվ մայրիկն է, որ առաջինն է տալիս նրան այդ վարժությունը:

Մայրիկը որպես նորածնի ռիթմի կարգավորող

Կարելի է վստահորեն ասել, որ քանի փոքրիկը գտնվում է մայրիկի արգանդում, նրա շատ գործողություններ և ռիթմեր համահունչ են դառնում մայրիկի հետ: Ծննդաբերության պահը խախտում է փոքրիկի սովորական ռիթմը, նրա համակարգը բերում անհավասարակշռության: Նրան անհրաժեշտ է վերակարգավորել իր բիոռիթմը և վարքագիծը, որպեսզի համապատասխանի արտաքին միջավայրին: Եվ միայն մայրն է, որ իր շարունակական խնամքով օգնում է փոքրիկին հաղթահարել  բիոռիթմիկ ստրեսը: Փոքրիկի համար շատ օգտակար է մայրիկի սրտի ձայնը:

Մայրիկի բույրը

Նորածինը կյանքի 6-րդ օրվանից սկսում է տարբերել մայրիկի կաթի բույրը: Ենթադրվում է, որ այդ մեխանիզմները շատ կարևոր նշանակություն ունեն մոր և մանկան միջև անքակտելի  կապի ձևավորման հարցում:

 

Շարունակելի

Աղբյուրը` Էլեոնորա Գրոյսման, «Կրծքով կերակրման հանրագիտարան»