Հղիությանը կինը պետք է պատրաստ լինի թե ֆիզիոլոգիապես, թե հոգեպես. սա կարևոր նախապայման է նորմալ հղիության և առողջ մանկիկ ծնելու համար:
Երևանի թիվ 8 պոլիկլինիկայի մանկաբարձ-գինեկոլոգ Մանուշակ Հովհաննիսյանը, հաշվի առնելով օրգանիզմի ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, նախընտրելի է համարում 18 տարեկանից հետո հղիանալը:
Մանկաբարձ-գինեկոլոգն ասում է, որ 18 տարեկանից հետո օրգանիզմը, բոլոր տեսակի հորմոնալ և աճային գործընթացները ավարտելուց հետո, արդեն ի վիճակի կլինի հղիությանը:
«Դեռ չկազմավորված օրգանիզմում վաղաժամ մայրությունը կարող է առաջացնել բազմաթիվ խնդիրներ, ինչպես վիժումը, հղիության վաղաժամ ընդհատման անհրաժեշտությունը, ինչպես նաև պտղի հասունացման հետ կապված խնդիրներ և այլն»,- ասում է Հովհաննիսյանը:
Մասնագետը մայրանալու համար որպես ամենաօպտիմալ տարիք նշում է 18-20-ը:
Լիանա Հովհաննիսյան
Անի Ասատրյան