Գիտությունը երազելու արվեստ է, իսկ արվեստը գիտության երազանք, համոզված է Էդուարդ Համբարձումյանը:
Մասնագիտությամբ բժիշկ է, բայց ամբողջ կյանքում ստեղծագործագործել է, դեռ մանկուց ցանկանում էր Մոցարտ դառնալ, չստացվեց, դարձավ բժիշկ, բայց համատեղելու միջոցը գտավ: Մարդկանց բուժում է նաև երաժշտության միջոցով:
«Կանայք, որոնց կատարվում է սաղմի պատվաստում, պետք է 15 րոպե անցկացնեն պառկած, ինչի ընթացքում մենք միացնում ենք նաև երաժշտություն»,-ասում է Պտղաբերության կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանը:
Արդեն մի քանի տարի է, ինչ բժիշկը կիրառում է բուժման ստեղծագործական տարբերակը: Դասական երաժշտությունը հանգստացնում է նյարդերը և բարձրացնում բուժման արդյունավետությունը: Երազ ձայնասկավառակում ներառված են բժիշկ-արվեստագետի 7 ստեղծագործությունները, որոնցից մեկի` Երազ ստեղծագործության հիման վրա տեսահոլովակ է նկարվել: Սեր, դավաճանություն, սպասում, հավատ, պայքար` հիմնական թեմաներն են:
«Արդեն տարիներ շարունակ բազմաթիվ ընտանիքների երազանքներ իրականություն է դառնում նրա շնորհիվ, այժմ էլ նրա երազանքն է դառնում իրականություն»,-ասում է Համբարձումյանի գործընկերուհին` Հռիփսիմե Դեղձունյանը:
Ձայնասկավառակում լիրիկական, հանդարտ ստեղծագործություններն են: Բժիշկը ասում է, որ այն ուղղված է ամբողջ հանրությանը, քանի որ այստեղ ի մի է բերել ոչ միայն իր, այլ նաև իր այցելուների հույզերը, զգացմունքներն ու հաղթանակները:
Արմնյուզ
Բուժակ