Կանոնավոր սեռական կյանքը բարերար ազդեցություն է ունենում և՛ տղամարդու, և՛ կնոջ առողջության վրա, ապահովում է զույգի նեդաշնակ կյանքը:
Գործող մեխանիզմը բավականին պարզ է: Նախ՝ երջանկության հորմոն սերոտոնինն ինտենսիվ կերպով արտադրվում է սեքսից հետո և ուրախություն պարգևում զույգերին: Բնականաբար, առողջ սեռական կյանքը դրական է անդրադառնում մարդու հոգեհուզական վիճակի վրա և այդպիսով բարձրացնում կնոջ ու տղամարդու կյանքի որակը:
Տղամարդկանց դեպքում կանոնավոր սեռական հարաբերությունները նպաստում են շագանակագեղձի գործունեության կարգավորմանը, ապահովում սեռական օրգաններում անհրաժեշտ արյան շրջանառություն, բարելավում սերմառաջացման պրոցեսը, զարգացնում սերմնաբջիջների ինտենսիվ արտադրությունը: Ռեգուլյար սեռական կյանքով ապրող տղամարդկանց մոտ քիչ են առաջանում սեռական թուլություն և վաղաժամ սերմնաժայթքում:
Կանանց դեպքում հատկապես ամրանում ու կարգավորվում է իմուն համակարգը: Անկանոն, ընդհատումներով սեռական կյանքով ապրելու պատճառով կարող է զարգանալ արգանդի և հեշտոցի պատերի դիրքի խախտում (իջեցում):
Աղբյուրը՝ սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանի ֆեյսբուքյան էջ