Sidebar

Ո՞ր մթերքներն են անհրաժեշտ առողջ սեռական կյանքի համար․ ներկայացնում է սեքսապաթոլոգը

Ներկայացնում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը:

Շատերս ենք սիրում ուտել բանան ու ավոկադո, բայց արդյո՞ք տեղյակ ենք, որ դրանք դրական ազդեցություն ունեն սեռական առողջության վրա: Բանանը և ավոկադոն պարունակում են կալիում, մագնեզիում ու վիտամին B, որոնք բարձրացնում են լիբիդոն, կարգավորում հորմոնալ բալանսը: Այս մրգերում առկա վիտամինները և առողջ ճարպերը նպաստում են սեռական ֆունկցիայի բարելավմանը:

Եթե ցանկանում եք ձեր սեռական կյանքը հասցնել առողջ մարզավիճակի ու պահպանել այն, ապա ցանկալի է վերևում նշվածներից զատ պարբերաբար օգտագործել նաև հետևյալ մթերքները․

 

✓ Թուզ և մեղր

Թուզը շատ օգտակար հատկություններ ունի, նպաստում է սրտի կանոնավոր աշխատանքին, բարձրացնում է սեռական ցանկությունը: Իսկ մեղրը կարող է ավելին անել:  Նրա մեջ առկա B վիտամինը նպաստում է էստրոգեն և տեստոստերոն հորմոնների արտադրմանը:

 

✓ Շոկոլադ ու նուշ

Շոկոլադը գործի է դնում սերոտոնինի, դոֆամինի արտադրությունը: Դոֆամինը խթանում է հաճույքի զգացումը: Նուշի մեջ կան վիտամիններ և հանքանյութեր, որոնք մեծացնում են սեռական ցանկությունը: Այդ հրաշք միջուկը բարելավում է սեռական կյանքի որակը:

 

✓ Ոստրե

Տվյալ ծովային մթերքը ևս կապված է սեռական ցանկությունների ակտիվացման հետ, քանի որ բարձրացնում է տեստոստերոն հորմոնի մակարդակը:

 

✓ Սոխ

Իհարկե, սոխի հոտը հաճելի չէ, սակայն այն բարելավում է վերարտադրողական օրգանների աշխատանքը և խթանում լիբիդոն: