Հղիության ընթացքում հանդիպող փոքր խանգարումներ և շեղումներ-3

Կուրծքը

Հղիության սկզբում կուրծքը կոշտանում է, մեծանում և դառնում զգայուն:

Հղիության 2-րդ ամսից սկսած կաթնագեղձերից կարող են նկատվել կաթնախեժի արտադրություն: Կաթնագեղձերը դառնում են խիստ զգայուն հատկապես ցրտի նկատմամբ, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հատկապես ձմռան ամիսներին կրել տաք բրդե կոֆտաներ, շալեր: Խորհուրդ չի տրվում սառը ջրում լողանալ:

Եթե պտուկները խիստ տափակ են և հղիության վերջին ամիսներին չեն շտկվել, անհրաժեշտ է ստանալ խորհրդատվություն այդ առիթով:

Հղիության զոլեր

Հղի կանանց մոտ, որոնք հեշտությամբ գիրացել են, կաթնագեղձերի, որովայնի առաջնային պատի և ազդրի վրա առաջանում են տարբեր գունավորման` կարմիր, արծաթագույն, վարդագույն հղիության զոլեր, դրանք հիշեցնում են պատռվածքներ, որոնք ծննդաբերությունից հետո աննկատ են դառնում:

 

Մաշկի մգացում

Հղիության վերջում մաշկը սովորաբար մգանում է` հատկապես պտուկները, դեմքը և արտաքին սեռական օրգանները: Ծննդաբերությունից հետո դրանք համարյա անհետանում են: Հղիության ընթացքում կարող են օգտագործվել հատուկ քսուքներ:

Շարունակելի

Նյութի նախորդ մասը կարդացեք այստեղ

Գիրք ծննդոց. Հղիության և մայրության ուղեցույց

Ռ. Աբրահամյան, Գ. Ավագյան