Լարվածությունը թուլացնող շնչառական մարզանք հղիության ընթացքում-4

Ոտքերի բարձրացումներ

Վարժություն 1:

Պառկեք ձախ կողքին, ուսերը, ազդրերը և ծնկները մի գծի վրա: Դրեք  աջ ձեռքը հատակին` կրծքավանդակի դիմաց և հենեք գլուխը ձախ ձեռքին: Թուլացրեք ձեր մարմինը և ներշնչում կատարեք, այնուհետև արտաշնչեք և միաժամանակ դանդաղ բարձրացրեք աջ ոտքը այնքան բարձր, որքան կարող եք պահելով ոտքի թաթը թույլ ( ուղղված դեպի փորը), այնպես, որ ներսի կոճը նայի ուղիղ ներքև: Ներշնչում կատարեք` պառկելով աջ կողմի վրա: Այս վարժությունը կարող է կատարվել նաև ոտքը ձգված կամ ծնկան մասում ծալված:

Վարժություն 2:

Նստեք թիթեռնիկի տեսքով: Ներբանները հպեք միմյանց: Բռնեք կոճերը: Թուլացեք:

Մարմինը ծալեք առաջ և սեղմեք կոճերը:

 

Վարժություն 3:

Պառկեք մեջքի վրա, ոտքերը ծալեք ծնկան հոդում: Կոճերը դրեք հակառակ ծնկան հոդի վրա: Կրունկը դանդաղորեն պտտեք` կատարելով լրիվ պտույտ, սկզբում մեկ, այնուհետև մյուս ուղղությամբ: Կրկնեք այդ վարժությունը մյուս ոտքի համար:

Վարժություն 4:

Պառկեք մեջքի վրա, ձեռքերը տարածեք իրանի երկարույամբ, ոտքերից մեկը ծալեք ծնկան, մյուսը` կոնք-ազդրային հոդի շրջանում և ուղղեք վերջինս դեպի կուրծքը, այնուհետև բարձրացրեք ոտքը ուղղաձիգ: Ուղղեք ոտքը,  կրկնեք նույնը մյուս ոտքի համար:

Վարժություն 5:

Նստեք կամ կանգնեք: Մատները մոտեցրեք և հպեք պարանոցի եզրին` կատարելով մեծ և փոքր տրամագծով պտտական շարժումներ ուսային հոդի շրջանում, այնուհետև ընդունեք ելման դիրքը:

Վարժություն 6:

Պառկեք ձախ կողքի վրա, գլի տակ դրված է բարձ, ձախ ոտքը լրիվ տարածած, աջ ոտքը ծալած ծնկան հոդում, ոտքի տակ դրեք բարձը:

Փորձեք անկողնում քնել միայն այդ դիրքով:

 

Տես նաև նյութի նախորդ մասը`

Լարվածությունը թուլացնող շնչառական մարզանք հղիության ընթացքում -3

 

 

Գիրք ծննդոց. Հղիության և մայրության ուղեցույց

Ռ. Աբրահամյան, Գ. Ավագյան