Հղիություն. հատուկ ախտաբանական, վտանգավոր վիճակներ-3

Առաջադիր պլացենտա (ընկերք)

Սա մի ախտաբանություն է, երբ պլացենտան արգանդի խոռոչում տեղակայվելու փոխարեն տեղակայվում է արգանդի ստորին սեգմենտում մասնակի կամ լրիվ փակելով վզիկը(ներքին օղը): Պլացենտայի ոչ ճիշտ տեղակայումը հղիության և ծննդաբերության ժամանակ հանգեցնում է բարդությունների: Առաջադիր պլացենտայի նշաններից են. վառ կարմիր արյունային արտադրություն, որը առաջանում է հանկարծակի, առանց որևէ պատճառի, հատկապես 20-րդ շաբաթից հետո: Եթե ախտորոշումը հաստատվում է գերձայնային հետազոտություններից հետո, պոտք է պառկել հիվանդանոցում մինչև ծննդաբերությունը: Եթե արգանդի վզիկի ներքին օղակը լրիվ փակ է պլացենտայով, ապա պետք է կատարել կյանքի ցուցումով կեսարյան հատում:

 

Պլացենտայի վաղաժամ շերտազատում

Պլացենտան նորմայում շերտազատվում է ծննդաբերության 3-րդ շրջանում, պտղի ծնվելուց հետո: Մոր որոշ հիվանդությունները (օր. Ճնշման բարձրացումը, սրտի, երիկամների հիվանդությունը, շաքարային դիաբետը) նպաստում է պլացենտայի վաղաժամ շերտազատմանը, որը ուղեկցվում է որովայնի շրջանի ցավերով, արգանդի լարվածությամբ և արյունահոսությամբ (արտաքին և ներքին): Արյունային ցանկացած արտադրության և ցավի դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի, հաճախ պահանջվում է անհետաձգելի ծննդալուծում:

Նյութի նախորդ մասը կարդացեք այստեղ

Շարունակելի

 

Գիրք ծննդոց. Հղիության և մայրության ուղեցույց

Ռ. Աբրահամյան, Գ. Ավագյան