Հղիություն և սուր և խրոնիկ ինֆեկցիոն հիվանդություններ

Սուր և խրոնիկ ինֆեկցիոն հիվանդությունները բացասաբար են ազդում հղիության ընթացքի և հատկապես պտղի օրգանիզմի վրա,

քանի որ ինֆեկցիաների հետևանքով ախտահարվում է ընկերքը, առաջանում են դիստրոֆիկ փոփոխություններ ընկերքում, արյունազեղման  օջախներ,  որի հետևանքով խանգարվում է արգանդ-ընկերքային արյան շրջանառություն, առաջանում է պտղի հիպօքսիա, ասֆիքսիա և ներարգանդային մահ: Բացի այդ, սուր ինֆեկցիաների և խրոնիկ ինֆեկցիոն հիվանդությունների պատճառով, առաջանում են պտղի զարգացման արատներ, վիժումներ, վաղաժամ ծննդաբերություն: Սուր և խրոնիկ ինֆեկցիոն  հիվանդություններից, ծննդաբերության ժամանակ, կարող են առաջանալ ծննդաբերական ուժերի թուլություն, ձգձգված ծննդաբերություն, ընկերքային և վաղ հետծննդյան շրջաններում`արյունահոսություններ: Հետծննդյան շրջանում, հատկապես սուր ինֆեկցիաների պատճառով, կարող են առաջանալ հետծննդյան սեպտիկ հիվանդություններ:

 

Սուր ինֆեկցիոն հիվանդություններից պետք է նշել գրիպը, վիրուսային հեպատիտը:

Գրիպ

Հաճախ հանդիպող ինֆեկցիոն հիվանդություն է, որը վտանգավոր է հղիության բոլոր ժամկետներում: Հղիության վաղ շրջանում  գրիպի վիրուսը կարող է ազդել էմբրիոգենեզի վրա և պատճառ դառնալ պտղի զարգացման արատների առաջացմանը: Հղիության առաջին կեսում, գրիպի հետևանքով կարող են առաջանալ վիժումներ, իսկ ավելի ուշ շրջանում` գրիպով հիվանդանալիս, առաջանում է վաղաժամ ծննդաբերություն: Եթե ծննդաբերը գրպով հիվանդ է, ծննդաբերության ժամանակ` առաջանում է ծննդաբերական ուժերի թուլություն, ձգձգված ծննդաբերություն, արյունահոսություններ, ընկերքային և վաղ հետծննդյան շրջաններում, իսկ հետծննդյան շրջանում` սեպտիկ հիվանդություններ:

 

Շարունակելի

Անի Ասատրյան