Դեմքի և պարանոցի մաշկի խնամքը հղիության ընթացքում-4

Գլուխ սոխի դիմակ

Այս դիմակը խորհուրդ է տրվում չոր և նորմալ մաշկի համար:

Պատրաստեք սոխի հյութ և ավելացրեք մեղր 1:1 հարաբերությամբ: Զանգվածը քսեք անձեռոցիկի վրա և դրեք դեմքին: 10-15 րոպեից դիմակը հանեք և դեմքը շփեք լորենու թուրմով:

Գինու քացախի թրջոցներ

Քացախի թրջոցները կիրառում են մածունի դիմակի հետ: Դա պիգմենտային հետքերի լավ սպիտակեցման միջոց է: Թրջեք անձեռոցիկը քացախի մեջ և դրեք անմիջապես պիգմենտային հետքերի վրա 10 րոպե: Հետո հանեք անձեռոցիկը և դրեք մածունի դիմակ: Դրա համար կես բաժակ մածունի մեջ ավելացրեք մեկ թեյի գդալ ցորենի ալյուր և դրեք դեմքին 10 րոպե:

 

Այս թեմայով կարդացեք նաև`

Դեմքի և պարանոցի մաշկի խնամքը հղիության ընթացքում-1

Դեմքի և պարանոցի մաշկի խնամքը հղիության ընթացքում-2

Դեմքի և պարանոցի մաշկի խնամքը հղիության ընթացքում-3

Շարունակելի

Գիրք ծննդոց. Հղիության և մայրության ուղեցույց, Ռ. Աբրահամյան, Գ. Ավագյան,